Ջիջի և Կինակո. թե ինչպես կատուն փրկեց ծերուկ-ճապոնացուն խորը դեպրեսիայից

Շատ ծերունիներ իրենց կյանքի մայրամուտին նախընտրում են պահել ընտանի կենդանիներ և սա զարմանալի չէ, քանի որ կենդանիները շատ հաճախ ավելի հավատարիմ են և ամեն պահին կողքին լինելու հետաքրքիր հատկություն ունեն: Մենք ներկայացնում ենք ծերուկ-ճապոնացու ու իր կատվի ընկերության պատմությունը և ևս մեկ անգամ առաջարկում հիանալ այս հավատարիմ ընկերներով:

Ճապոնուհի Ակիկո Յամագուչին, ով աշխատում է լուսանկարիչ  DuPont ծածկանվան տակ, իր պապիկ Ջիջիին մի օր կատու նվիրեց: Երկար տարիներ ծերունին աշխատում էր ծանր արդյունաբերությունում և միայն 2009թ-ին նա համաձայնվեց լքել աշխատանքն ու անցնել թոշակի, երբ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացան: Պապիկին արագորեն հիվանդանոց տեղափոխեցին, բայց այդ ընթացքում անսպասելիորեն մահացավ նրա կինը, որից հետո նա դարձավ շատ մռայլ ու դեպրեսիվ:

Այդ ժամանակ էր, որ իր կյանքում հայտնվեց կատու Կինակոն: Ակիկոն մտածեց, որ եթե իր պապիկը կարողանա ինչ-որ մեկի համար հոգ տանել, ապա նա նորից կենսունակ կդառնա և իրեն ավելի լավ կզգա: Այդպես էլ եղավ` Ջիջին նորից լցվեց էներգիայով ու սկսեց հաճախակի ժպտալ:

Ջիջին և Կինակոն դարձան հավատարիմ ընկերներ

Ծերուկն ու կատուն ամեն գիշեր քնում են գրեթե նույն ժամին ու նույն դիրքով 

Առավոտյան Կինակոն իր տիրոջից մի քիչ ավելի վաղ է արթնանաում 

Կատուն հսկում է տիրոջը, երբ վերջինս քնած է 

Հավատարիմ ընկերներն իրար հետ են նախաճաշում

Ջիջին նախընտրում է ավանդական ճապոնական կերակուրներ

Իսկ Կինակոն ուտում է այն ամենն ինչ կպատահի 

Ուտելուց հետո նրանք որոշում են մի փոքր հանգստանալ 

Կինակոն սիրում է խաղալ իր ընկերոջ հետ 

Խաղալուց հետո նա նորից որոշում է հանսգտանալ 

Կամ թաքուն հետևել տիրոջը 

Իսկ գիշերն արդեն ընկերները տեղավորվում են բազմոցի վրա և Կինակոն սկսում է մլավել` լռությունը խախտելու համար 

 

 

 

 

Պատրաստեց` Անիկ Մարգարյանը 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *