22 հետաքրքիր փաստ գնչուների մասին

Գնչուական մշակույթն ու գնչուական ավանդույթները հաճախ են տարածվում մեզանում ու մենք երբեմն գայթակղվում ենք նրանց հագուստով, պարերով,  քաոսի հասնող ազատությամբ: Patum.am-ն առաջարկում է ծանոթանալ Գնչուների մասին 22 փաստի` ավելի լավ ճանաչելով  տարօրինակ թվացող ապրելակերպով այս մարդկանց:

  1. «Գնչուները»  հավաքական հասկացություն է, ինչպես որ «սլավոններ», «կովկասցիներ»,  «ամերիկացիներ» հասկացությունները:  Այս հասկացությունը իր մեջ ներառում է մի քանի տասնյակ ազգություններ:
  2. Գնչուները ունեն իրենց դրոշը, հիմնը, մշակույթը, ինչպես նաև գրականությունը:
  3. Պայմանականորեն բաժանում են Արևելյան և Արևմտյան գնչուների:
  4. Գնչուները որպես ազգ ձևավորվել են Պարսկաստանում (Արևելյան ճյուղը) և Հռոմեական կայսրությունում (նույն ինքը Ռոմեան, Բյուզանդիան.Արևմտյան ճյուղ): Իսկ, ընդհանրապես, գնչուների մասին խոսելիս առաջին հերթին նկատի են ունենում Արևմտյան ճյուղի գնչուներին:
  5. «Արևելյան գնչուններ» հասկացությունը առաջ քաշվեց 19-20-րդ դարերում, երբ Ասիա այցելած եվրոպացիները տեղի և եվրոպական գնչուների մեջ նմանություններ նկատեցին: Բայց, իրականում, երկու թևերի միջև արմատական տարբերություններ կան և երկուսն էլ մեկը մյուսի հետ կապ չեն պաշտպանում:
  6. Գոյություն ունի վարկած, ըստ որի, հենց գնչուների շնորհիվ է մի շարք մուսուլմանական երկրներում տարածվել պորտապարը: Բայց այս ամենի վերաբերյալ ո՛չ ապացույց կա, ո՛չ հերքում:
  7. Գնչուների գործունեության ավանդական ոլորտներ են համարվել արվեստը, առևտուրը, ձիաբուծությունը, արհեստագործությունը (սկսած աղյուսների պատրաստումից, վերջացրած թանկարժեք զարդերով և ասեղնագործությամբ):
  8. Եվրոպա տեղափոխվելու ժամանակաշրջանում գնչուները կրեցին ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամ և ենթարկվեցին արտաքսումների: Այս ամենը հանգեցրեց գնչուների մարգինալացման և քրեականացման: Գնչունները լիակատար ոչնչացումից ձերբազատվեցին շնորհիվ հասարակ ժողովուրդի չեզոք վերաբերմունքի, ովքեր չէին ցանկանում  նրանց դեմ արյունոտ օրենքներ կիրառել:
  9. Խոսվում է նաև այն մասին, որ հայտնի ֆրանսիացի գուշակ, կախարդ Պապյուսը գուշակություն անել սովորել է գնչուների մոտ:
  10. Ինկվիզիցիան շրջանցել է  գնչուներին:
  11. Բժշկության որոշ տվյալներին համաձայն, գնչուների մոտ չի արձանագրվել բորոտության դեպքեր: Գնչուների մոտ առավել տարածված արյան խմբերն են 3-րդը և 1-ինը: 3-րդ և 4-րդ արյան խումբը ավելի շատ է տարածված գնչուների մոտ, քան այլ եվրոպացիների:
  12. 18-19-րդ դարերում եվրոպական հասարակության հանդուրժողական վերաբերմունքը գնչուների նկատմամբ նպաստեց հանցավորության նվազմանը նրանց շրջանում: 19-րդ դարը նշանավորվեց նաև գնչուների՝ տեղի հասարակություններում արագ ինտեգրմամբ:
  13. Գնչուական ազգությունների գրեթե բոլոր անունները հանդիսանում են կա՛մ մասնագիտությունների անուններ, կա՛մ այն երկրների անունները, որոնք իրենց կողմից հայրենիք են համարվել:
  14. Հայտնի գնչուական տարազը ստեղծվել է 19-րդ դարում: Առաջինը այդ տարազը կրել են կելդերարները: Բայց պատմականորեն գնչունները նախընտրել են կրել այն հագուստը, որը բնորոշ է եղել այն երկրին, ազգությանը, որտեղ բնակվել են:
  15. Գնչուները հայտնի պացիֆիստներ են: Բայց տարբեր ժամանակաշրջաններում նրանք նույնպես ծառայել են բանակում:
  16. Ֆաշիստների կողմից Եվրոպայում սպանվել է մոտ 150.000 գնչու: Գնչուների հոլոքոստը կոչվում է Kali Tras (Սև սարսափ ), ինչպես նաև Պարաիմոս և Սամուդարիպեն:
  17. « Գնչուների բարոն» հասկացությունը նրանց կողմից սկսվել է օգտագործվել վերջին երկու տասնամյակում, այն էլ ոչ բոլորի կողմից: Բայց սույն հասկացությունը ավելի շատ տարածվել է զլմ-ների և ռոմանտիկ գրականության շնորհիվ:
  18. Գնչուական սովորության մեջ կարևոր է կանանց «անարատությունը»: Այն հագուստը, որը գնչուհին կրում է գոտկատեղից ներքև, նույնիսկ կոշիկները, համարվում են «պղծված»: Գնչուհիների հագուստի կարևոր տարրերից մեկը, այդ պատճառով, կազմում էր երկար գոգնոցը: Եվ այդ նույն պատճառով, շատ գնչուններ նախընտրում են ապրել առաջին հարկերում, որպեսի «անարատ» մնան:
  19. Գնչուների մոտ կարճ մազերը անպատվության խորհրդանիշ են: Կտրում էին այն գնչուների մազերը, որոնց համայնքից մեկուսացնում կամ արտաքսում էին: Մինչ այժմ գնչուները խուսափում են կարճ մազեր պահելուց: 
  20. Գնչուները ունեն նաև «անցանկանալի» մասնագիտությունների շարք, որոնց պատճառով կարող են արտաքսվել համայնքից: Դրանց թվի մեջ են մտնում աշխատանքը գործարանում, փողոցների հավաքարարությունը և լրագրությունը:
  21. Ինչպես ամեն ազգություն, գնչուները նույնպես ունեն իրենց ազգային ուտեստները: Քանի որ նրանք երկար ժամանակ ապրել են անտառներում, նրանց կերակրացանկում մեծ տեղ են գրավել որսամսից պատրաստված ուտեստները: Նրանց ազգային ուտեստների գլխավոր կերակուրներից մեկը տապակած կամ խաշած ոզնին է: 
  22. Գնչուների մոտ  մեկ ականջին ականջող կրելը նշանակում է, որ ընտանիքում նա միակ զավակն է:

 

 

 

 

Փաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *