«Հարեւանի հարսը լավն է ու քաղցր» շարքից

Հին ժամանակներում Աստված ստեղծեց 10 Ադամ։Եվ քանի որ տխուր էին անցնում նրանց օրերը,Աստված ամեն մեկին տվեց մի Եվա։

Դրանից հետո Աստված շաքար դրեց սեղանին ու ասաց.

– Այստեղ կա10 կտոր շաքար։Թող ձեզանից յուրաքանչյուրը մեկ կտորը տա իր կնոջը, որ նրա հետ կյանքը քաղցր լինի։

Այդպես էլ արեցին։

Սակայն քիչ անց Աստված սաստիկ բարկացավ.

– Սեղանին կար 11 կտոր շաքար,ձեզանից մեկը երկու կտոր է տվել իր Եվային։

Եվ վերցրեց Աստված Եվաներին,խառնեց ու նորից բաժանեց։

Դրանից հետո 10 Ադամից 9-ին թվում է,թե ուրիշի Եվան ավելի քաղցր է, որովհետև կերել է 2 կտոր շաքար։

Եվ միայն մի Ադամը գիտի,որ բոլորն էլ մի համի են,որովհետեւ շաքարի ավելորդ կտորը հենց ինքն էր կերել։

Մտապատեց Լուսինե Թովմասյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *