Գիտնականներ` բույսերը կարողանում են լսել

Գիտնականները պարզել են, որ սովորական ոլոռը կարողանում է լսել, թե որ ուղղությամբ է շարժվում ջուրը ու այդ ուղղությամբ ձգվել: Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես:

Պարզվում է բույսերի զգայունությունն ավելի բարդ է, քան կարող ենք պատկերացնել: Մասնավորապես բույսերն ունեն զգայական ունակություններ, որոնք մոտավորապես նման են մեր լսողությանը: Խոսքն այն մասին է, որ նրանք կարողանում են զգալ մոտակայքում գտնվող ջրի տատանումները: Այսպիսի եզրակացության են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետներն իրենց հետազոտության ընթացքում, որը հետո հրապարակեցին  Oecologia ամսագրում:

Նրանք հետազոտության ընթացքում օգտագործեցին սովորական ոլոռի բույսը (Pisum sativum): Ինչպես հավելում է հետազոտության խմբի ղեկավար Մոնիկա Գալյանոն ոլոռը տեղավորեցին կոնտեյների մեջ, որն ուներ 2 ձող: Այդ ձողերի միջոցով բույսն ինքը կարող էր ընտրել, թե որ ձողով դուրս թողնի իր արմատները: Արդյունքում բույսի արմատները ձգտեցին դուրս գալ այն ձողով, որից այն կողմ ջուր էր հոսում, որն էլ թույ տվեց գիտնականներին հասկանալ, որ բույսերը լսողական հատուկ զգայարանների միջոցով կարողանում են որսալ մոտակա հոսող ջրի տատանումներն ու ձգտել արմատներով դեպ այդ կողմ:

Այն հանգամանքը, որ բույսը միշտ  էլ ձգտում է ջրին, պարզ էր դեռ վաղուց, բայց, որ այն կարողանում էր շարժվել այդ ուղղությամբ հենց խորը զգայական ընկալումների միջոցով` արդեն այս գիտնականների ձեռքբերումը դարձավ: Այնուամենայնիվ նրանք նշեցին նաև, որ բույսերի զգայական համակարգը շատ ավելի բազմաշերտ է ու անհրաժեշտ է համակարգված հետազոտությունների մի ամբողջ շարք նրանց մինչև վերջ բացահայտելու համար:

 

 

 

 

Գիտապատեց` Անիկ Մարգարյանը 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *