«Խնդրում եմ, ինձ սպանելուց առաջ գոնե մի պահ մտածեք

«Խնդրում եմ, ինձ սպանելուց առաջ գոնե մի պահ մտածեք։

Թույլ տվեք պատմել ձեզ իմ մասին, որից հետո ինքներդ կորոշեք, չէ որ ի վերջո տան տերը դուք եք։

Իմ անունը սովորական ճանճորս է։ Ես սիրում եմ ձեր տան ստվերոտ, մութ ու խոնավ վայրերը։ Կարծում եք, ես ձեր տուն եմ եկել ձեզ վնասելու՞։ Ոչ, ես ձեզ չեմ վնասի, այդպիսի մտադրություն չունեմ։

Ես հիվանդություններ տարածող չեմ և երբեք չեմ փչացնի ոչ ձեր կահույքը, ոչ սնունդը ու ոչ էլ իրերը։ Ես ձեր տանն եմ, որպեսզի ձեզ փրկեմ զանազան միջատներից` մոծակներից, ճանճերից, բզեզներից, փայտոջիլներից, խավարասերներից (տարականներից), ոջիլներից, տերմիտներից, սարդերից, ցեցից և այլ վնասարարներից։ Եթե իհարկե խիզախություն կունենաք կիսելու ինձ հետ ձեր կացարանը, ապա վստահեցնում եմ, որ այդ վնասարարները ձեզ չեն անհանգստացնի։ Նույնիսկ իշամեղուներն ու կրետները չեն կարող դիմակայել ինձ։

Ես որսի եմ ելնում գիշերը, որպեսզի դուք ինձ չհանդիպեք։ Եթե պատահաբար տեսնեք, խնդրում եմ, չսպանեք ինձ, չտրորեք, ես ձեզ միայն օգուտ եմ տալիս։

Եթե դուք չեք կարող հարմարվել իմ ներկայությանը, եթե ձեզ սարսափեցնում է իմ արտաքին տեսքը, զգուշորեն ինձ դրեք տուփի մեջ ու բաց թողեք այգում։ Ես մեղավոր չեմ, որ ձեր աչքի համար տհաճ տեսք ունեմ և գեղեցիկ չեմ։ Դուք լավ գիտեք, որ գեղեցկությունը սուբյեկտիվ է։ Ափսոս, որ դուք դա ընդունում եք միայն թեորիապես։ Բայց ո՞վ եմ ես, որ ձեզ դատեմ»։

Սովորական ճանճորս (Scutigera coleoptrata) կամ տնային քառասնոտնուկ։

Բազմոտանիների այս տեսակը գիշատիչ է, ունի 35-60 մմ երկարություն, արագավազ է և կարող է զարգացնել 40 սմ վայրկյանում արագություն։

Զոհերին սպանում է թույնով, իսկ հետո ուտում։

Մարդու տանը ապրող ամենաօգտակար հոդվածոտանին է։ Մարդու տանն ապրող բոլոր վնասակար միջատների թշնամին է։ Մարդուն կարող է կծել շատ հազվադեպ` ինքնապաշտպանվելու նպատակով։ Նրա թույնը մարդու, շան և այլ ընտանի կենդանիների վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Դուք նրան կարող եք հանդիպել տան ստվերոտ ու խոնավ հատվածներում, հատկապես բաղնիքում, զուգարանում, պատերի վրա։ Չսպանեք նրան…

Ինֆոպատեց Խորհեն Կասյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *