Մենք պիտի հասկանանք, որ երկիրը ժողովրդինն է, դահլիճը՝ հանդիսատեսինը, հիվանդանոցը՝ հիվանդինը, դպրոցը՝ աշակերտինը, բանակը՝ զինվորինը…

՛՛ Հայաստանը սիրում եմ միլիմետրերով՛՛:

ԿԻՄ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԻՑՅԱՆ

Իմ դեպքում մարդն ու կատակերգուն առանձնապես չեն տարբերվում իրարից։

Ես փոքրուց էլ օյինբազ եմ եղել, սիրել եմ զվարճացնել մարդկանց, ծիծաղ ու ուրախություն սփռել շուրջս։

Հրեշտակի դեմքով, միամիտ հայացք նկարած՝ ի՜նչ խենթություն ասես չէի անում։

Կյանքում ողբերգականն ու կոմիկականը կողք կողքի են, լացի մեջ ծիծաղ կա, ծիծաղի մեջ՝ արցունք։ Պիտի կարողանաս ծիծաղել սեփական անհաջողությունների, նույնիսկ՝ ինքդ քեզ վրա։

Անհոգ ու բարեկեցիկ առօրյան անգամ կդառնա միապաղաղ ու ձանձրալի, եթե կորցնես ժպտալու կարողությունը։

Մինչդեռ կարող ես ուրախություն գտնել միշտ ու ամենուր, եթե կառչես հույսին, հավատդ վառ պահես։

Մի անգամ, երբ վաղուց պատերազմի մղձավանջը մնացել էր հետեւում, տատս ասաց մորս.։ Հիմա, երբ աչքերս փակեմ ու մտքով հետ գնամ, էնքան երջանիկ պահեր կգտնեմ։ Երջանկանում էինք աննշան լավով, գիտեինք ունեցածի արժեքն ու դրանից վայելք սարքելու ձեւը։

Ես անմնացորդ տրվում եմ սիրած կնոջը, ընկերներիս, հարազատներիս, հանդիսատեսին։

Սիրում եմ այդպես ապրել՝ մինչեւ վերջ, առանց կասկածների, առանց երկվության։

Պաշտում եմ զիլ բառը։

Ես այդպես սիրում եմ հայրենիքս՝ միլիմետրերով եմ սիրում, հոր նման ու զավակի պես։ Այնքան բան կա սիրելու, այնքան բան կա ուրախացնող։

Հայաստանի ամեն մի հաջողություն՝ փոքր-մեծ, նշանակալի-աննշան, ուղղակի երջանկացնում է ինձ, եւ յուրաքանչյուր ձախողում ցավ է պատճառում հոգուս։

Մենք այդպես սիրեցինք Արցախը՝ խենթորեն ու կարոտած։ Այդպես ինքնամոռաց ու հավատավոր՝ բանակ ստեղծեցինք։ Ես մեծ կորուստ ունեցա Արցախյան պատերազմում։

Ճիշտ է, բոլոր կորուստներն էլ իմն էին, մեր ջահել-ջիվան տղաներն էին, բայց…ծնկներիս վրա մեծացած իմ եղբոր տղան՝ Արմեն Երիցյանը՝ իմ Երոն զոհվեց։

Դուշման Վարդանի հետ առաջադրանք կատարելիս ընկավ քաջի մահով։ Ինչքա՜ն լավ տղա էր□ պոլիտեխնիկում դասախոս էր, սպորտսմեն էր, կիթառ էր նվագում, մասնակցել էր □Կիլիկիա□ նավի կառուցմանը։ Էնքան կյանք կար մեջը, էնքան երազանքներ։

Դուք չեք տեսնում, բայց հիմա լալիս եմ։ Ես սովորել եմ այսպես լացել՝ արցունքներս ներս հոսելով։

Ես այդպես լալիս էի բեմում, երբ մահացել էր սիրելի հորեղբայրս։

Նրան նոր էինք հողին հանձնել, բայց ես ստիպված էի բեմ բարձրանալ ու ծիծաղել։ Ծիծաղել՝ լաց լինելով։

Յուրաքանչյուր մարդու մեջ ե՛ւ լույս կա, ե՛ւ ստվեր։

Մենք ընդհանրապես այնքան բան ենք խեղաթյուրել, որ նույնիսկ դժվարանում ենք գլուխ հանել։

Մենք պիտի հասկանանք, որ երկիրը ժողովրդինն է, դահլիճը՝ հանդիսատեսինը, հիվանդանոցը՝ հիվանդինը, դպրոցը՝ աշակերտինը, բանակը՝ զինվորինը…

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *