15-րդ դարի հայկական գորգը, հայտնաբերված Իտալիայում՝ Բեռլինի իսլամական թանգարանում

15-րդ դարի հայկական գորգը, հայտնաբերված Իտալիայում՝ Բեռլինի իսլամական թանգարանում

Հայկական դասական Վիշապագորգի մի շարք օրինակներ պահպանվել են Բեռլինի պետական, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի, Վիեննայի Դեկորատիվ արվեստի, Էստերգոմի Քրիստոնեական, Ստամբուլի թուրքական և իսլամական արվեստի, Բուդապեշտի Դեկորատիվ արվեստի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վաշինգտոնի Տեքստիլի և աշխարհի այլ քաղաքների թանգարաններում։

Իտալիայից հայտնաբերված այս միջնադարյան գորգը՝ «Փյունիկ-դրակոն» անվամբ վիշապագորգը, այժմ պահվում է Բեռլինի իսլամական արվեստի թանգարանում։

Գորգի վրա փյունիկն իր մարմնով կրում է Հիսուս Քրիստոսի և Աստծո խորհրդանիշները։

Վիշապագորգեր հաճախ հայտնվում են իտալացի նկարիչների նկարներում, սակայն իրական կտորներից միայն մի քանիսն են պահպանվել: Նկարիչ Դոմենիկո դի Բարտոլոնը պատկերել է նման վիշապ-փյունիկ գորգ իր «Հիմնադիրների հարսանիքը» որմնանկարում, 1440-44 թ.թ.

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *