ԱԽԹԱՄԱՐ լեգենդը բոլորս սիրում ենք, սակայն մի՞շտ է կղզին կոչվել Ախթամար

ԱԽԹԱՄԱՐ լեգենդը բոլորս սիրում ենք, սակայն մի՞շտ է կղզին կոչվել Ախթամար։

Հնում անվանել են Այիդուս, Արմենիկ, Արմինիկ….Հստակ գիտենք որ այն բնակեցվել է նախաուրարտական շրջանից, այդ են վկայում կղզու կիկլոպյան կառույցները, իսկ Թամար անունը հին կտակարանից է գալիս, որ նշանակում է ԱՐՄԱՎԵՆԻ։Առավել հետաքրքիր հարթաքանդակ են թողել մեր նախնիները 10-րդ դարում, այն համեմատելով հուրիա-խեթական հարթաքանդակի հետ, որի պատկեները կարող ենք տեսնել նարև Արարատյան թագավորության զարդանախշերում, դա արմավենի ծառն է որ հսկում են այծերը։

Ծառը դուրս է գալիս սյունից, այլ ոչ հողից։Դա նշանակում է որ Կենաց ծառը ցուց է տալիս տոհմածառ, իսկ արմավը /խուրման/ համարվել է անմահության պտուղ /չգիտես ինչու հիշեցի Գիլգամեշին որ Ութնապիշտիմից անմահության պտուղ ստացավ Քիսուտրոս կղզու ջրերում/։Այս համեմատությունը շատ ակնհայտ է և մեզ տանում է հազարամյակներ, ուր սիմվոլները ավելի խոսուն են քան բառերը։Մի քանի այլ հարթաքանդակներ կան Սբ.Խաչ Ախթամար կղզում, որ նույնպես նախաքրիստոնեական ծագում ունեն…..

 

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *