Լուիի և Ռոուզի սիրո զվարճալի պատմությունը․

Լուին և Ռոուզը այցելում էին ծերերի հավաքատեղիում “Մանկապարտեզ”։ Երկուսն էլ միայնակ էին։

Մի անգամ, երբ երկուսը նստած էին իրար դիմաց ընթրիքի, պատահական հայացքները իրար հանդիպեցին։

Լուին ժպտաց և հիացական հայացք նետեց Ռոուզին։

Այսպես շարունակվեց մի քանի օր, մինչև Լուին իր մեջ համարձակություն գտավ և հարցրեց․․․

-Ռոուզ, կհամաձայնե՞ս ինձ հետ միասին ապրել։ Մի քանի վայրկյան խորը մտածելուց հետո կինը պատասխանեց։

-Այո, այո ես համաձայն եմ։

Այդ օրը իրենց հաճելի կապը շարունակվեց, մինչև ամենքին մեքենայով տարան իրենց տները։

Հաջորդ օրը առավոտ կանուխ Լուին քնից արթնացավ, մի տեսակ վտանգը սրտում, չհիշելով և ինքն իրեն հարց տալով․․․

-Երեկ նա ասեց այո՞, թէ ոչ։ Ինչքան ուզեցավ, որ հիշի, չկարողացավ։ Ախր հիշողությունը շատ է թուլացել։

Ինքն իրեն հավաքելով, նա գրպանից հանեց Ռոուզի համարը, զանգեց։ Սկզբից նա ասաց, որ հիշողության հետ խնդիր ունի։

Հետո էլ թէ, երեկվա օրը հոյակապ էր և հարցրեց․․․

-Հետո, որ ես քեզ ասի արի միանանք, դու ասեցիր Այո՞, թէ՞ ոչ։

-Այո, ես ասեցի այո։ Ես էլ ուրախացա դա լսելով։

Լուին հանգիստ շունչ քաշեց։ Իսկ Ռոուզը շարունակեց․․․

-Ես էլ շատ ուրախացա, որ դու ինձ զանգեցիր, որով ես գիտեյի, որ մեկը ինձ առաջարկություն արեց, ես էլ ասի այո, բայց թէ ու՞մ, չէի հիշում։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *