Nephila կամ բանանային սարդ կամ ոսկեգործ ․Այսպես է կոչվում հսկա թունավոր սարդերից մեկը, որը գործում է ոսկեգույն սարդոստայն

Nephila կամ բանանային սարդ կամ ոսկեգործ …

Այսպես է կոչվում հսկա թունավոր սարդերից մեկը, որը գործում է ոսկեգույն սարդոստայն։ Նրա հսկայական չափերի հասնող սարդոստայնի զոհը ոչ միայն միջատներն են, այլ նաև փոքր թռչունները։

Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ նրա սարդոստայնը հինգ անգամ ամուր է թթենու մետաքսագործ շերամի մետաքսաթելից, ուստի Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների ափամերձ շրջանների ձկնորսները հավաքում են սարդոստայնը, որից ստանում են հազվագյուտ ու թանկարժեք ոսկեգույն մետաքս։

Օրինակ, 80 վարձու աշխատող, հինգ տարի շարունակ, մեկ միլիոն սարդ է անընդմեջ «կթել», որից հետո ստացվել է լուսանկարում պատկերված այս գեղեցիկ ոսկեգույն զգեստը։

Ի դեպ, ԱՄՆ-ում, ամրության համար, այս սարդերից ստանում են «Dragon silk» կոչվող թելը, որը գործածում են զրահաբաճկոններ պատրաստելու մեջ։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *