Ո՞վ է մարդկության պատմության ողջ ընթացքում ամենաբարձր վարձատրվող սպորտսմենը․

Մարդկության պատմության ողջ ընթացքում ամենաբարձր վարձատրվող սպորտսմենը եղել է հին հռոմեական մարտակառք վարող Գայուս Ապուլեուս Դիոկլեսը (104-146 թթ.)։ Նա մասնակցել է 4257 մրցավազքի, որից տարել է 1462 հաղթանակ։

Ի դեպ, այս մարզաձևը չափազանց վտանգավոր էր, քանի որ ընկնելիս, մարզիկը կամ զոհվում էր կամ էլ հաշմվում։

Իր ողջ կարիերայի ընթացքում նա վաստակել է 35 863 120 սեստերց (այդ գումարը նշված է նրա արձանին, որը քանդակվել է իր երկրպագուների կողմից)։

Գումարի չափը հավասար է 15 միլիարդ ԱՄՆ դոլարի (2010 թվականի կուրսով)։

Այդ գումարը հնգակի անգամ մեծ էր Հռոմի ամենախոշոր ու ամենահարուստ նահանգապետերի ակտիվներից։ Ցանկության դեպքում մարզիկը կարող էր մեկ տարի կերակրել Հռոմը հացով կամ մի քանի ամիս հոգալ կայսրության անհաշիվ բանակի կարիքները։

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *