Հետաքրքիր ավանդույթներ, որոնք կմերձեցնեն ցանկացած ընտանիքի անդամների

Ընդհանուր ավանդույթներն այս կամ այն ձեւով առկա են ընտանիքների մեծ մասում: Դրանց թվին կարելի է դասել հետեւյալները.

Ընտանիքի բոլոր անդամների տնային պարտականությունները՝ մաքրություն, կարգուկանոնի հաստատում: Երբ երեխան փոքր տարիքից վարժվում է տնային պարտականություններին, սկսում է իրեն ընտանիքի կյանքում ներառված զգալ, հոգատարություն է սովորում:

Երեխաների հետ համատեղ խաղեր. այդ խաղերին մասնակցում են ե՛ւ մեծահասակները, ե՛ւ փոքրերը: Երեխաների հետ միասին ինչ-որ բան անելով՝ ծնողները նրանց օրինակ են տալիս, տարբեր բաներ են սովորեցնում, իրենց զգացմունքներն են արտահայտում: Հետո մեծանալով՝ երեխայի համար դյուրին է լինելու վստահել ծնողներին:

Ընտանեկան ընթրիք. բազմաթիվ ընտանիքներ հարգում են հյուրընկալության ավանդույթները, ինչն օգնում է միավորել ընտանիքը՝ նրանց մեկ սեղանի շուրջ հավաքելով:

Ընտանեկան խորհուրդ. դա ընտանիքի բոլոր անդամների «ժողովն» է, որի ընթացքում լուծում են կարեւոր հարցեր, քննարկում են իրավիճակը, հեռահար ծրագրեր են կազմում, քննարկում են ընտանիքի բյուջեն եւ այլն: Շատ կարեւոր է դրանում ներգրավել նաեւ երեխաներին. այդպես երեխան պատասխանատվություն կսովորի, ինչպես նաեւ ավելի լավ կհասկանա հարազատներին:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *