Կրծքով կերակրող կանայք հաճախ ունենում են սեռական կյանքում դժվարություններ, որոնք կարող են կապված լինել…

Կրծքով կերակրող կանայք հաճախ ունենում են սեռական կյանքում դժվարություններ, որոնք կարող են կապված լինել՝ հորմոնալ փոփոխություններից, անքնությանից, ընդհանուր թուլությունից, ֆիզիկական դիսկոմֆորտիից, հոգեբանական գործոններից կամ այս վիճակների կոմբինացիայից։
Հաճախ հանդիպող սեռական խանգարումներն են։

✅Հեշտոցի չորություն։ Կրծքով կերակրող կանանց շրջանում հաճախ է հանդիպում հեշտոցի չորությունը։ ԿԿ-ի ժամանակ իջնում է էստրոգեն հորմանի մակարդակը, որով էլ պայանավորված է հեշտոցի բավարար խոնավեցումը և հեշտոցային հյուսվածքի վերականգնումը։

Հեշտոցի չորության ժամանակ, որպես կանոն սեռական ակտը լինում է ցավոտ կամ կինը ակտի ժամանակ ապրում է դիսկոմֆորտ։

✅Ցածր սեռական ցանկություն։ Կրծքով կերակրման ժամանակ բարձրանում է պրոլակտին հորմոնի և իջնում էստրոգենների ու տեստոսերոնի քանակը, որի արդյուքնում էլ ունեում ենք սեռական ցանկության բացակայություն։ Կանայք երբեմն հետծննդաբերական շրջանում ավելի պակաս սեռական ցանկություն են ունենում քան հղիության ընթացքում։ Սեռական ցանկության բացալակության այլ գործոնները կարող են լինել՝ անքնությունը, տագնապը, հետծննդաբերական դեպրեսիան, հոգնածությունը և այլն։

✅Ցավ կրծքերում և պտուկներում։ Կարող է ժամանակ պահանջվել մինչ մայրիկները կսովորեն ճիշտ կերակրել երեխաներին, որի արդյունքում կինը կարող է ունենալ ցավ կրծքերում։ Լցված կրծքագեղձերը, կրծքային ծորանների խցանումը, պտուկների ճաքերը, տեղային բորբոքումներ նույնպես բացասաբար է ազդում սեռական ցանկության վրա։

✅Հոգնածություն։ Քանի որ երեխաները արթնանում են ժամանակ առ ժամանակ, մայրիկները որպես կանոն չեն հասցնում հանգստանալ և նույնիսկ տրամադրություն չեն ունենում սեռական հարաբերության։

 

Որպես կանոն ԿԿ-ի ավարտից միջինում 6 ամսվա ընթացքում սեռական ցանկությունը վերականգնվում է։ Բավականին դժվար է այն կանանց համար, ովքեր հղիանում են կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *