Ճապոնիայում ծակ գուլպաների նորաձևություն է հայտնվել․

Դիզայներ Տակայուկի Ֆուկուձավան մեծ մատի անցքով գուլպաների հավաքածու է ստեղծել։ Ճապոնիայում նման ապրանքը պահանջարկ ունի, քանի որ այն համարվում է նորաձև և էկոլոգիական:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ճապոնացին մտածեց, թե որքան գուլպաներ են մարդիկ նետում միայն անցքի պատճառով և որքան հաճախ են դրանք լվացվում: Ծակ գուլպաներով քայլելն անպարկեշտ է, հատկապես հյուր գնալիս։ Եվ ահա դիզայները որոշել է դրանք “հավերժական” դարձնել, որի հետևանքով արդեն ստիպված չեն լինի նետել, քանի որ նրանք արդեն ծակ են:

Նման թրենդային մոդելի էկոլոգիականությունը տալիս է այն փաստը, որ գուլպաները տիրոջը ծառայելու են շատ ավելի երկար, քան սովորաբար լինում է, դրանք պետք չէ այդքան հաճախ նետել, դրանով իսկ աղտոտելով շրջակա միջավայրը:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *