ՅԱՐԽՈՒՇՏԱ ԲԱՌԻ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ․․․

Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք արդեն անդրադաարձել եմ մեր ազգային Յարխուշտա պարի բուն իմաստային նկարագրությանը առանձին հոդվածով։

 

Բազմաթիվ տարաբնույթ կարծիքներից հետո հասունացել է այն խնդրականը, թէ ինչպե՞ս է ստուգաբանվում Յարխուշտա անվանումը, բառը: Որպեսզի շատերի տարակարծությունները հանգուցալուծվեն՝ այսօր հանձն եմ առնում ստուգաբանելու Յարխուշտա բառի ճշգրիտ իմաստաբանությունը, քանզի խշտիգը շատերն են մեկնաբանել, բայց ամեն ինչ շիլա շփոթի են վերածում, երբ Յար արմատը սխալ են մեկնաբանում։

Սկսենք այն հանգամանքից, որ Յարխուշտա բառը Սասնո բարբառային բառ է, բուն հայկական բառ է, իսկ բարբառներին հատուկ է տառերի եւ հնչյունների փոփոխությունները՝ նույնիմաստ բառերի արտասանման եւ գրման արտաբերմամբ։ Օրինակ հարս-Խարս, հաց-խաց, յաղագս-հաղագս, Յաւիտեան-հավիտեան․ մանավանդ այն խիստ արտահայտված է մեր գրաբարով գրերում, եւ նույնակերպ տրամաբանությամբ մենք ունենք Յարխուշտա- Հարխուշտա անվանումը։

Հայոց բազմահարուստ մեր բարբառներում մենք ունենք ՀԱՐՈՒ տալ բառը, խոսքը վերաբերվում է եղջյուրներով հարվածել իմաստին, իսկ Յարխուշտան (Հարխուշտան) ղոչերի, ՂՈՉԱՂՆԵՐԻ մարտապարն է, ԽՈՅԱՊԱՐԸ, եւ ոչ մի կապ չունի յար-սեր իմաստով բառի հետ մեկնությունը։ Խշտիգ (Դավիթ ուր թուր խշտեց էդոր ոտաց Ս․Ծ․ ) խշտիգ բառը ունի սրածայր զենքին բնորոշող իմաստ, դաշույն, թուր, սուր, նիզակ, նետ, տեգ, խոցել , խփել, խողել։

Հարու տալը՝ խշտիգ սրածայր եղջյուրով իմաստաբանությունն է կրում, իսկ Հարխուշտա, Յարխուշտա անվանումը հարվածել, զար-զարկել, զարկ տուր, որն էլ նկարագրվում է պարի մեջ ծափ զարկով։ Յարխուշտա մարտական խոյապարի ամբողջական իմաստը իր մեջ կրում է նրա անվանման ներդաշնակությամբ։ Ուսումնասիրեք մեր բարբառները եւ նրանցում թաքնված բառերի շատ իմաստներ ձեզ համար կդառնան ակնհայտ, քանզի մեր լեզուն Աստվածատուր է, եւ նրանում է թաքնված իմաստնության բանալիների բովանդակությունն ու շտեմարանը։

Ստուգաբանության հեղինակ ԱՐՏԱԿ ՆՈՐԵԿՅԱՆ

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *