ՀՀ բնական պայմաններում աճող հատապտուղներից չիչխանի բուժիչ հատկությունները․․․

ՀՀ բնական պայմաններում աճող հատապտուղները բազմաթիվ են, սակայն չիչխանն իր բարձր պտղաբերությամբ և բուժիչ հատկություններով գերազանցում է այլ հատապտուղներին։

  • Պտղից ստացված յուղը վառ նարնջագույն է, իսկ սերմից ստացվածը` դեղնավուն. դրանք տարբերվում են նաև քիմիական բաղադրությամբ։

  • Ճարպայուղեր է պարունակում նաև բույսի կեղևը (մինչև 3 %), որի քիմիական բաղադրությունը և քիմիական հատկություններն այլ են, քան պտղինը և սերմինը։

  • Պտղից ստացված յուղը պարունակում է 0,35 % կարոտին և այլ կարոտինոիդներ, մեծ քանակությամբ` 0,165 % տոկոֆերոլներ, տիամին և ռիբոֆլավին, նաև զգալի քանակությամբ վիտամին F, որը կարգավորում է մաշկի նյութափոխանակությունը։

  • Չիչխանի յուղը նախատեսված է և ներքին և արտաքին օգտագործման համար։ Ունի ցավազրկող ազդեցություն, վերքամոքիչ և հակաբորբոքային հատկություններ, ինչի շնորհիվ լայնորեն կիրառվում է վիրաբուժական, այրվածքաբանական և գինեկոլոգիական բնագավառներում։

  • Չիչխանի յուղն անփոխարինելի միջոց է ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի, տոնզիլիտի, պարոդոնտոզի, ստոմատիտի դեպքում։

  • Չիչխանի յուղը նպաստում է հյուսվածքների վերա կանգնմանը և կարգավորում է նյութափոխանակությունը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *