Նրա ծնվելուն դեռ շատ կա, բայց նա արդեն անհատ է, ում պետք է պահպանել, պաշտպանել ու շա՜տ սիրել։

Ժամանակակից գիտությունը արդեն ապացուցել է, որ մարդկային կյանքը սկսվում է անմիջապես բեղմնավորման պահից։

pregnant woman with visible uterus and fetus week 30

Բեղմնավորումից մի քանի օր անց երեխայի մոտ ձևավորվում են շնչառական, նյարդային և մարսողական համակարգերը, ներքին օրգանները։

18 օր անց սկսում է բաբախել փոքրիկ սրտիկը,իսկ արդեն 21-րդ օրը սկսում է գործել սեփական արյունատար համակարգը։ Երեխայի արյունը չի խառնվում մոր արյան հետ և կարող է նաև տարբերվել արյան խմբով։

6 շաբաթ անց ձևավորվում են ձեռքերը,ոտքերը,աչքերը,քիթիկն ու ականջները։ Սարքի օգնությամբ կարելի է արդեն նկարել ուղեղը։

6 շաբաթականում երեխան իր առաջին շարժումներն է անում, չնայած մայրիկը դեռ չի զգում, քանի որ փոքրիկն ընդամենը 30գ է կշռում։

8 շաբաթականում երեխան կարողանում իր պուճուրիկ բթամատը ծծել։ Նա արդեն զգում է ցավը և ձեռքը մի կողմ է տանում,եթե ծակես։

10-11 շաբաթականում երեխան դեռ այնքան փոքր է, որ կարող է կանգնել իր հոր ճկույթին։ Նա արդեն մատնահետքեր ունի՝ ունիկալ լինելու ցուցանիշը,նա շարժում է աչուկները,լեզուն։

Հաճախ կուլ է տալիս պտղաջրերից,եթե դրանք քաղցրացնել,և դադարում է կուլ տալ,եթե դրանք դառը լինեն։Նրա մոտ արդեն ձևավորված է համի զգացումը։

11-12 շաբաթականում փոքրիկը շնչում է,արձագանքում է լույսին,տաքությանը և ձայներին։Նրա բոլոր օրգան-համակարգերն արդեն ձևավորված են։

14 շաբաթականում փոքրիկի սրտիկն արդեն օրական 24լ արյուն է ներքաշում։ Եթե նրա վրա պայծառ լույս գցել, փոքրիկը ձեռքերով կծածկի իր երեսը։

Նա քնում և արթնանում է մայրիկի հետ միասին։

Նրա ծնվելուն դեռ շատ կա, բայց նա արդեն անհատ է, ում պետք է պահպանել, պաշտպանել ու շա՜տ սիրել։
Թարգմանեց Hrachuhi Epremyan

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *