1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսվեց Լենինգրադի շրջափակումը, որը խլեց ավելի քան 640 հազար խորհրդային քաղաքացիների կյանք։

Գերմանական հրամանատարությունը ռազմավարական մեծ նշանակություն էր տալիս Լենինգրադի գրավմանը։ Ադոլֆ Հիտլերի ծրագրերի հաջող իրականացման դեպքում քաղաքը պետք է հիմնովին ավերվեր, իսկ պաշտպանվող ուժերը ոչնչացնեին։

Այս առաջադրանքի կատարումը նախատեսված էր Հյուսիսային բանակային խմբի համար, որի կազմում ընդգրկված էին ավելի քան 700 հազար զինվորներ։ Սակայն ոչ կանոնավոր արշավանքները, ոչ քաղաքի հրետանային գնդակոծությունները, ոչ ռմբակոծությունները, ոչ սովը չէին կարող կոտրել շրջափակման մեջ գտնվող մարդկանց ոգին: Քաղաքը գոյատևեց:

Լենինգրադի շրջափակումը դարձավ մարդկության պատմության մեջ ամենամահաբերը։ Պատմաբանների տարբեր գնահատականներով՝ 872 օրում մահացել է 600 հազարից մինչև 1 միլիոն մարդ։

1945 թվականի մայիսի 1-ին Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով Լենինգրադը թշնամու դեմ ցուցաբերած անհավանական արիության և հաստատակամության համար ստացավ հերոս քաղաքի կոչում։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *