Ի վերջո աղը մեր թշնամին է՞, թե բարեկամը․․․

Ի վերջո աղը մեր թշնամին է՞, թե բարեկամը։

Ինձ շատ են հարցնում՝ աղ օգտագործում ե՞ ս, այո՝ ԾՈՎԻ ԱՂ եմ օգտագործում։ Էական չէ ինչ ապրանքանիշի, պոստիս նպատակը գովազդելը չի ինչ -որ բան, այլ Ձեզ ինֆորմացիա տալը։

Մեզ անընդհատ ներշնչում են , որ աղը թույն է, որ վնասում է մեր առողջությունը, բայց պատկերացնում ե՞ ք առանց աղի ինչ համ կունենան բոլոր ճաշերը, աղցանները։ Գուցե ինչ -որ մեկին հաճելի է ամեն ինչն ուտել առանց աղի ,ամեն մարդ իր օրգանիզմի առանձնահատհությունն ունի, բայց հիմնականում բոլորը զգում են աղի կարիք, ու սարսափում, որ դա թույն է։

Այո, մեր իմացած մանր կերակրի աղը վնասակար է, քանի որ այն զրկված է բոլոր բնական միներալներից, այն 90 % -ով պարունակում է նատրիում, այն դեպքում, երբ չմշակված օրգանական աղի մեջ այն չի գերազանցում 50% -ը, մնացածը՝ միներալներ եւ միկրոէլեմենտներ են։

Այդ միներալներից եւ միկրոէլեմենտներից շատերը խիստ անհնաժեշտ են մեր օրգանիզմին ճիշտ գործունեության համար։

Դրանց մեջ է նաեւ մագնիումը(մեր նյութափոխանակության անփոխարինելի կատալիզատորը ), կալցիումը, կալիումը եւ սուլֆատները։

Բնական աղի պակասը թանձրացնում է արյունը, կարող է առաջացնել մկանային ջղաձգություններ, նյարդարին համակարգի հետ կապված խնդիրներ եւ այլն։

Ցանկացած պարագայում, նույնիսկ ծովի աղը պետք է օգտագործել չափավոր, լավ «դեղի » ավելցուկն էլ կարող է լինել վնասակար։

Մեր իմացած կերակրի աղը՝ ոչ ծովի, պարունակում է վնասակար նյութեր,հատկապես եթե այն կերակրի էլ չէ, այլ արդյունաբերական աղ է։

Հայաստան ներկրվող արդյունաբերական աղը գնվում է անհայտ գնորդների կողմից, եւ պարզ չէ , թե ինչ նպատակներով է օգտագործվում։ Լավ կլինի, որ այդ ոլորտը վերահսկվի։ Ասենք եթե գնումն արվում է հաշվիչ դրամարկղի մեքենաներով, դա անհնար է վերահակել, հետեաբար պետք է մտածել , թե ինչպես վաճառել, գուցե հաշիվ ապրանքագրերով, չգիտեմ այդ ոլորտից այդքան էլ տեղյակ չեմ։

Առողջ եղեք, եւ ամենաորակյալ աղն էլ օգտագործեք չափավոր։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *