Ամենահին միջնակարգ դպրոցը

Աշխարհի ամենահին միջնակարգ դպրոցը  բացվել է Չինաստանում մ.թ.ա 142 թ.:  Դպրոցը կոչվել է Շիշի և գտնվում է Սիչուան պրովինցիայի Չենդու քաղաքում:

Շիշին Չինաստանի առաջին դպրոցն էր, որտեղ կարող էին սովորել հասարակ ժողովուրդի՝ գյուղացիների, արհեստագործների երեխաները: Շիշին թարգմանաբար նշանակում է «քարե տուն»: Այդ անունը դպրոցը ստացել է շնորհիվ այն նյութի, որից և կառուցված է դպրոցը:

1950-ականներին Շիշի դպրոցի անունը փոխվեց սոցիալիստական կարգին համաձայն և դարձավ «Չենդուի միջնակարգ թիվ 4 դպրոց»:  Բայց 1980-ականներին դպրոցը նորից վերադարձավ իր հին անունին: Այժմ Շիշին մտնում է Չինաստանի լավագույն միջնակարգ դպրոցների 100-յակում:  Շատ երեխաների համար Շիշի ընդունվելը հավասարազոր է համալսարան ընդունվելուն: Եվ զարմանալի չէ, քանի որ դպրոցը 2158 տարի գործում է:

 

 

 

Փաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

 

 

 

 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *