Իզուր չէր նրա խելացի լինելը․ Ճանաչված գրող Ագաթա Քրիստի․․․

1926 թվականին Բրիտանիայով և ամբողջ աշխարհով լուր տարածվեց, որ ճանապարհին հայտնաբերվել է դատարկ ավտոմոբիլ՝ ներսում կանացի մուշտակով: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ճանաչված գրող Ագաթա Քրիստին անհետացել է, և որ գտնված մեքենան նրան է պատկանում…

 

Սքոթլենդ Յարդը ոտքի կանգնեց և “սանրեց” ողջ հանցագործ աշխարհը՝ հետաքրքրվելով անհետացած կնոջ ճակատագրով։ Բայց, ոչ մի հետք: Ամենահետաքրքիրն այն է՝ բոլորը գիտեին, որ Արչիբալդը ցանկանում էր ամուսնալուծվել և հետևաբար կարող էր և… սպանել… Ավելին, ինչպես հայտնի էր դարձել, երբ Ագաթան անհետացել է, նա այդ գիշերը սիրուհու հետ անցկացրել է ամառանոցում։ Սքոթլանդ Յարդը վստահ էր, որ դա ալիբի ստեղծելու համար էր: Մի խոսքով, ամբողջ Բրիտանիան զզվանքով և արհամարհանքով էր լցված ստոր ու չարակամ ամուսնու հանդեպ և բոլորը սպասում էին մի աննշան ապացույցի, որ նրան ճաղերի հետևն ուղարկեն: Թերթերը, հասարակությունը վրդովված էին և պահանջում էին անհապաղ ձերբակալել անիծյալ ամուսնուն։

Արչիբալդն անցավ դժոխքի բոլոր տանջանքներով: Սիրուհին չդիմացավ մամուլի բուռն “հարձակումներին” և ամոթից թողեց նրան, քանի որ նոր ամուսնության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Գործի քննության մեջ ներգրավված էր, ինքը՝ Քոնան Դոյլը, ում հանձնարարվել էր գտնել Շերլոկ Հոլմսի մեթոդով անհետացած կնոջը: Ըստ լեգենդի՝ կնոջ հայտնաբերմանը օգնել էին դեդուկցիան և մեդիումը։ Թեև ավելի արժանահավատ ու ճիշտ վարկածը պնդում էր, որ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ հետախուզվողն այս պահին գտնվում է բարձրակարգ Swan Hydropathic հյուրանոցում, հիանալի ժամանակ է անցկացնում պարահրապարակում և հիմնականում, օգտվում է թանկարժեք սպա ծառայություններից:

Ոստիկանները ներխուժեցին հյուրանոց և գտան գրողին, ով շատ առողջ և հանգստացած տեսք ուներ, ուրախ էր և բարձր տրամադրությամբ: Նա ապրում էր հյուրանոցում՝ Teresa Hill անունով։ Հետո հետագայում նա կասի, որ վշտից իր միտքը ժամանակավորապես պղտորվել էր։ Հետևաբար, նա էլ չի հիշում, թե ինչպես էր հայտնվել այստեղ և ընդհանրապես ոչինչ չի հիշում։ Բայց հոգեբանները կպնդեն, որ այս ամենը հնարքներ են, և ուղեղի ոչ մի մթագնում էլ չկա, քանի որ տիկինը հիանալի ժամանակ է անցկացրել ռեստորանում, պարել է և նվագել դաշնամուր, հաճախել թանկարժեք սպա բուժումների և խմել է միայն թանկարժեք գինիներ… Արել է այն ամենը, ինչը հիշողությունը մթագնած մարդը, սկզբունքորեն, չէր կարող անել։ Դա վրեժխնդրություն էր ամուսնու նկատմամբ, նրա լիակատար նվաստացումը, ապագա ամուսնության մասին միտքը՝ բացարձակ ջախջախելն ու այն անհնարին դարձնելը… Սիրուհիները, ինչպես առնետները, միշտ առաջինն են փախչում խորտակվող նավից։ Այդուհանդերձ, նրա մեջ գերակշռում էր բարի բուժքույրը, թե չէ նա կարող էր պարզապես թունավորել անհավատարիմ Արչիբալդին։ Շուտով նա կբաժանվի ամուսնուց և նորից կամուսնանա՝ իրենով հրապուրված և իրենից տասնհինգ տարով փոքր մի հնագետի հետ: Այդ լուրը Արչիբալդին կջնջի աշխարհի երեսից։ Իսկ Ագաթան, երկրորդ ամուսնու հետ տարիքային տարբերության մասին միշտ այսպես կարտահայտվի.” Հրաշալի է ունենալ հնագետ ամուսին, նրա հետ ապրելով, դու տարեցտարի ավելի արժեքավոր ես դառնում”…

Փաստապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *