Շերտավոր ուղերթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ տարօրինակ դեպք է տեղի ունեցել Եվգենի Լեոնովի հետ, ով խաղում էր կեղծ վարժեցնողի դերը…

Նկարահանումները տեղի են ունեցել «Матрос Железняк» նավի վրա։

Քանի որ ֆիլմում ներկայացված էին վագրեր, նրանց կանոնավոր կերպով բաց էին թողնում իրենց վանդակներից՝ նոր վայրին ընտելանալու համար: Լեոնովը պայման է դրել, որ ինքը կնկարահանվի միայն այն դեպքում, եթե իրեն ցանկապատեն զրահապատ ապակիով։ Լոգարանը, որում նա նկարահանվում էր տեսարաններից մեկում, փակել էին ապակիով։ Դերասանն անձամբ է ստուգել ապակու ամրությունը։ Բայց երբ լուսավորությունը տեղադրվեց, օպերատորը հասկացավ, որ ապակին կշողարձակեր, և հանդիսատեսը կարող էր ամեն ինչ գուշակել։ Հետո ռեժիսորը որոշում է հանել ապակին, բայց դերասանին չհայտնել։

Բայց ապահովագրության համար նրանք լոգարանի տակ մի վարժեցնողի են թաքցնում։

Եվ ահա Լեոնովը պառկում է լոգարանում, ապակին հանգիստ հանում են, վագրը դուրս է գալիս, գնում ուղիղ դերասանի մոտ և սկսում հոտոտել նրան…Իհարկե, բոլորը տեսան, թե ինչ եղավ հետո։ Դերասանը սարսափահար ու մերկ դուրս թռավ լոգարանից և վազեց՝ թողնելով փրփուրի փաթիլներ։ Այդ դրվագում խաղ չկար: Ամբողջն իրականություն էր…

Ֆիլմապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *