Մի անգամ բժիշկ Քրիստիան Բարնարդին հրավիրեցին Միացյալ Նահանգների նախագահի ռանչո․հետաքրքիր պատմուտյան հետքերով․․․

Մի անգամ բժիշկ Քրիստիան Բարնարդին հրավիրեցին Միացյալ Նահանգների նախագահի ռանչո, ով այդ թվերին Լինդոն Ջոնսոնն էր։

Բարնարդն այն ժամանակ համաշխարհային փառքի գագաթնակետին էր: Նա այն բժիշկն է, ով աշխարհում առաջին անգամ կատարեց սրտի փոխպատվաստում, այնուհետև՝ բազմաթիվ նման վիրահատություններ: Զրույցի ընթացքում նախագահ Ջոնսոնը հարցրեց, թե հայտնի վիրաբույժը քանի կյանք է փրկել։ Դոկտոր Բարնարդը ուշադիր նայեց Նախագահին:

«Մեկ», – ասաց նա և որոշ ժամանակ անց կրկնեց. -Ես փրկեցի մեկ կյանք։

Եվ նա տարակուսած Ջոնսոնին պատմեց,թե ինչպես մի անգամ վաղուց՝ իր բժշկական կարիերայի սկզբում, նրան շտապ կանչեցին Քեյփթաունից հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի ֆերմա։ – Ինձ հրավիրել էին թոքաբորբից մահացող ֆերմերի մոտ, նա անգիտակից էր, դողում էր ջերմությունից, իրավիճակը կրիտիկական էր։ Ես որոշեցի մնալ նրա հետ մինչև առավոտ՝ փորձելով իմ տրամադրության տակ եղած միջոցներով հասնել դրական արդյունքի։

Բայց կեսգիշերին ոչ մի բարելավում չկար: Հետո հիվանդի կինը, տեսնելով, որ բուժումը ոչ մի արդյունք չի տվել, ինձ հարցրեց, թե արդյոք ժամանակը չէ? փորձելու նման իրավիճակներում տեղի բուժողների կողմից կիրառվող ապացուցված մեթոդը: Հարկավոր էր այծը մորթել և դրանով փաթաթել հիվանդին: «Ժամանակը չէ՞, բժիշկ, այծը մորթելու», հարցրեց նա: -Գիտե՞ք,- ասացի ես,- մի քիչ էլ սպասենք: Իսկապես ամոթ էր, այսքան տարի սովորելով, նման վայրի մեթոդ կիրառել։ Փոխարենը որոշեցի շարունակել բուժումը:

Առավոտյան մոտ ֆերմերի ջերմությունն իջավ, նա ուշքի եկավ, և որոշ ժամանակ անց համոզվելով, որ վիճակը կայունացել է, ես հրաժեշտ տվեցի տերերին։ Տան մոտ գտնվող սիզամարգում այծը պարանով կապած էր ցցին և արածում էր: «Այծ, այսօր ես փրկեցի քո կյանքը», ասեցի ես նրա կողքով անցնելիս: Դա միակ դեպքն էր, պարոն նախագահ, երբ ասվածը չափազանցություն չէր…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *