Մարմարե քարանձավները․․Բացահայտենք միասին

Մարմարե քարանձավները (Las Cavernas de Marmol) գտնվում են Գեներալ Կարերայի (lago General Carrera) լճում, որոնք զարմացնում են իրենց երփներանգ գույներով և արտասովոր ձևերով։ Լիճը գտնվում է Հարավային Ամերիկայում ՝ Չիլիի և Արգենտինայի արանքում։

Այս բարձրալեռնային լճի ջուրն ունի բյուրեղային մաքրություն, գույնը՝ երկնագույն է։ Այն Հարավային Ամերիկայի ամենախոր լիճն է, առավելագույն խորությունը հասնում է մինչև 586 մետրի, ունի սառցադաշտային ծագում։

Այս լճում են մարմարե գեղատեսիլ քարանձավները կամ Մարմարե մայր տաճարը (Marble Cathedral), որոնք գտնվում են լճի մեջտեղում, Չիլի Չիկո (Chile Chico) քաղաքի մոտակայքում։ Մուտքն ինքնին և քարանձավների մեծ մասը գտնվում են չիլիական կողմում: Կրաքարե ժայռերի այս հիասքանչ լաբիրինթոսն ունի երեք հիմնական գրոտ՝ Չապել (Լա Կապիլլա), Մայր տաճար (El Catedral) և Քարանձավ (La Cueva):

Կրաքարային ապարներում գերակշռում են սպիտակ, երկնագույն, կանաչ, վարդագույն երանգները, որոնք արտակարգ գեղեցկություն են հաղորդում մարմարե ժայռերին: Քարանձավների պատերի վրայի փոխվող հրաշալի պատկերները լճի լազուրային ջրերի արտացոլումն է, որը փոխվում է՝ կախված եղանակի և եղանակի թելադրած ջրի մակարդակից։ Այս գեղեցկության շնորհիվ ՝ Մարմարե քարանձավներ են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ։

Համարվում է, որ Մարմարե քարանձավներում են գտնվում աշխարհում ամենամեծ մարմարյա պաշարը: Որոշ գիտնականներ կարծում են, որ այստեղ առկա թանկարժեք մարմարի քաշը կազմում է մոտ 5 000 00  տոննա:

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *