Մայրը մահացած որդու սիրտը տվել է հիվանդ աղջնակին կյանքը` փրկելու համար․հետաքրքիր պատմության հետքերով․․․

Մայրը մահացած որդու սիրտը տվել է հիվանդ աղջնակին կյանքը` փրկելու համար:

7-ամսական Լուկասը մահացել է 2013 թվին: Նրա մայրը` Հիզեր Քլարկը, մի քանի ժամով որդուն թողել էր դայակի մոտ: Երիտասարդ դայակի բոյֆրենդը հարձակվել էր երեխայի վրա, որից հետո երեխան մահացավ:

Դա սարսափելի հարված էր Հիզերի համար: Սակայն մեծ դժվարությամբ հաղթահարելով իր մեջ ծանր ողբերգությունը, նա իր մեջ ուժ գտավ օգնելու մյուս մայրերին: Հիզերը մահացած որդու օրգանները նվիրաբերեց շտապ օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող երեխաներին:

“Երբ իմացա այս հնարավորության մասին, ես չփորձեցի մի քանի անգամ մտածել: Ինչ որ տեղ կա մի ընտանիք, որը զգում է նույնը ինչ ես էի զգում: Եվ ես հնարավորություն ունեցա օգնելու նրանց խուսափել սարսափից, որը ես ստիպված ապրել եմ:”, – բացատրում է Հիզերը իր որոշումը:

Այսպիսով մահացած երեխայի մոր նվիրումի ու ուժի շնորհիվ փրկվեցին երեք երեխաների կյանքեր:

Նրանցից մեկը 4-ամյա Ջորդան Դրեյքն է, ով իր ողջ կյանքը անցկացրել է Ֆենիքսի մանկական հիվանդանոցում: Ջորդանը տառապում էր սրտի բնածին արատով և չէր փրվի առանց շտապ փոխպատվաստման: Լուկասի մահից հետո Հիզերը աղջկան նվիրեց որդու սիրտը:

“Դժվար է հավատալ, որ նա այդքան անձնուրաց է: Սեփական վշտի պահին, նա կարողացավ մտածել այլ ընտանիքների մասին:”, – պատմում է Էսթերը` փրկված աղջկա մայրը:

Այժմ երբ փոքրիկ Լուկասի սիրտը հանգիստ բաբախում է Ջորդանի կրծքում, երկար վերականգնողական շրջանից հետո, Ջորդանը և նրա մայրը եկել են Կալիֆորնիա` տեսնելու իրենց փրկիչին:

Հանդիպումը շատ զգացմունքային էր` երկու կանայք էլ հենց առաջին րոպեներին չէին կարողանում զսպել արցունքները: Հիզերի համար գլխավոր շոկը դեռ առջևում էր, երբ ստետոսկոպի միջոցով աղջնակի կրծքում լսեց սեփական որդու սրտի բաբախյունը:

Հետագայում այդ ձայնը ձայնագրվեց և տեղադրվեց երաժշտական խաղալիքի մեջ, որպեսզի Հիզերը հիշի, որ իր փոքրի որդու սիրտը միշտ բաբախելու է:

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *