1851 թ. Ուրալյան վաճառական Կոբելկովի ընտանիքում որդի է ծնվում առանց ձեռքերի ու ոտքերի .Հետաքրքիր պատմության հետքերով․․․

1851 թ. Ուրալյան վաճառական Կոբելկովի ընտանիքում որդի է ծնվում, որի անունը ծնողները Նիկոլայ են դնում: Սկզբում. նրանք ապշել էին՝ տեսնելով երեխային։ Տղան առանց ձեռքերի ու ոտքերի էր…

Չնայած բնածին արատներին՝ տղան մեծացավ առողջ: Նա շատ հետաքրքրասեր երեխա էր։ Օրերով գրքեր էր կարդում՝ քթով թերթելով էջերը, հետո սովորեց գրել և նկարել՝ մատիտը սեղմելով կզակի և աջ թևի փոքրիկ կոթուկի միջև: 18 տարեկանում նա կրթություն ստացավ և նույնիսկ, սկսեց ծառայել որպես գրագիր։

 

Իր խաղաղ բնավորության և կամքի ուժի համար, կյանքը նրան հաճելի անակնկալներ էր պատրաստել։

1870 թվականին Նիկոլայը ծանոթանում է այն ժամանակվա հայտնի ձեռնարկատեր Բերգի հետ, ով նրան հրավիրում է Սանկտ Պետերբուրգ՝ աշխատելու մայրաքաղաքային ֆրեյք շոուում։ Սանկտ Պետերբուրգում Նիկոլայը իր կատարումներով գրավեց հանդիսատեսին, նա հեշտությամբ թելը անցկացնում էր ասեղի անցքով, ատրճանակը լիցքավորում պարկուճներով և կրակում մոմի բոցի վրա՝ միանգամից դիպչելով թիրախին։ Մեկ տարի անց նա մեկնեց եվրոպական մեծ հյուրախաղերի։

Նրա ժողովրդականությունն այնքան մեծ էր, որ Նիկոլային, նույնիսկ, ներկայացրեցին կայսերը: 1876 ​​թվականին, հյուրախաղերի ժամանակ նա ծանոթանում է Աննա Վիլֆերտի հետ, սիրահարվում և ամուսնանում նրա հետ։ Աննան Նիկոլային 11 բացարձակ առողջ երեխա է պարգևում:

Վիեննայում Կոբելկովը հողատարածք է գնում Պրատեր զբոսայգում և այնտեղ տեղադրում ատրակցիոններ, որտեղ աշխատում են ինքը, կինը և երեխաները, հետագայում էլ Նիկոլասի թոռներն են շարունակել աշխատել այնտեղ։ 1912 թվականին՝ հյուրախաղերի ժամանակ, մահանում է Աննան: Դա շատ ծանր հարված էր Նիկոլասի համար, ով կուռք էր դարձրել իր կնոջը։ Աննայի մահից հետո Նիկոլայը դադարեցնում է իր գործունեությունը և ապրում է մեկուսացած՝ շփվելով միայն իր մտերիմների հետ…

Նիկոլայ Կոբելկովը մահացել է 1933 թ. Նա հսկայական հարստություն է թողել իր բազմաթիվ ժառանգներին, ովքեր դեռևս ապրում են Վիեննայում։ Նա ուրալցի հաշմանդամից դարձավ ոչ միայն հարուստ ավստրիացի բուրժուա, այլ՝ ԿԱՄՔԻ, ԱՐԻՈՒԹՅԱՆ և ՀՄՍՅՔԻ խորհրդանիշ …

Փաստապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *