Ռոման Պոլանսկին, իր տանը տեղի ունեցած սպանություններից հետո, Լոս Անջելես, 1969 թ…

Ըստ Պոլանսկիի ծանոթների՝ իր հղի կնոջ՝ Շերոն Թեյթի և նրա երեք ընկերների սպանությունից հետո, նա փորձել է անկախ հետաքննություն անցկացնել։

Հանցագործության վայրում գտնվող տանը եղել են ապացույցներ, որոնց մեջ ռեժիսյորի հատուկ ուշադրությունն է գրավել հատակին ընկած ակնոցի դեղատոմսը: Մի քանի շաբաթ նա համեմատում էր իր ընկերների ակնոցի ոսպնյակները դեղատոմսում նշվածների հետ։

Սպանությունից կարճ ժամանակ անց Բրյուս Լին մարզումների ժամանակ նշել է, որ վերջերս կորցրել է ակնոցը և պետք է նորը գնի։ Կասկածներն ամրապնդվում էին նրանով, որ Լին այն քչերից էր, ով հիանալի տիրապետում էր սառը զենքին և ֆիզիկապես ունակ էր միաժամանակ մի քանի հոգու սպանելու: Պոլանսկին Բրյուսին միանգամից տարել է ակնաբույժի մոտ և դեղատոմսը տալով ակնոցներ պատվիրել։ Ակնոցի ոսպնյակների չափսերը չեն համընկել: Մենսոնը և նրա հետևորդները սպանության կասկածանքով ձերբակալվել են մի քանի ամիս անց:

Թերևս, մեղավոր զգալով Բրյուսի առաջ՝ Ռոման Պոլանսկին,որոշ ժամանակ անց, հրավիրում է նրան իր հետ Շվեյցարիա։ Լին գնում է այնտեղ՝ որպես անձնական մարզիչ, ֆորմալ կերպով՝10000 դոլար վճարով, բայց նրանք իրականում իրենց ժամանակն անցկացնում են դահուկներ քշելով և կոկտեյլներ խմելով: Ռեժիսորից փոխառված դեղին դահուկային կոմբինեզոնը հետագայում Բրյուս Լիին օգնեց «Մահվան խաղի» զգեստի ձևավորման գործում, որն էլ իր հերթին ” փոխառավ” Քվենտին Տարանտինոն իր «Սպանեք Բիլլին» ֆիլմի հերոսուհու համար…

Իմ կողմից․․․

-Թերեւս ամենաշնորհալի եւ տաղանդավոր ռեժիսորներից մեկը! Անհավատալի է նման ողբերգություն վերապրելը… ուժեղ մարդ!։

Մտապատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *