1950-ական թթ. Հոլիվուդի ամենավառ աստղը.Հետաքրքիր բացահայտումներ․․․

 

Նրա ամուսիններն էին հայտնի դերասան Միկի Ռունին և լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրան, նրա բարեհաճությունն էր փնտրում միլիարդատեր Հովարդ Հյուզը: Բայց իր վերջին տարիները նա անցկացրել է միայնակ։

Մի օր նրան զանգահարեցին կինոստուդիայից և առաջարկեցին խաղալ հարուստ ու միայնակ կնոջ դեր։

Նա անջատեց հեռախոսը և ասաց. «Ես այդ դերը ամբողջ կյանքում եմ խաղացել»:

Ավա Լավինիա Գարդները ծնվել է 1922 թվականին, Հյուսիսային Կարոլինայի մի փոքրիկ քաղաքում՝ ֆերմերի ընտանիքում:

Նրանց տան միակ գիրքը Աստվածաշունչն էր, երեխաները դաստիարակվում էին ամենախիստ կրոնական հնազանդությամբ ու խստությամբ։

Դուստրերին արգելվում էր շպարվել, նոր զգեստներ գնել կամ մտածել այլ բանի մասին, բացի դպրոցից։

Ամենափոքր զանցանքի դեպքում մայրը սպառնում էր նրանց սարսափելի պատժով և Աստծո զայրույթով: Ավայի միակ փրկությունը դարձավ կինոն։

Դառնալով 18 տարեկան, նա տեղափոխվեց մոտակա քաղաք և ընդունվեց քարտուղարության դասընթացների։ Մեկ տարի անց քույրն առաջարկեց տեղափոխվել իր մոտ՝ Նյու Յորք, որտեղ նրա ամուսինն ուներ իր ֆոտոստուդիան։

Շուտով ստուդիայի ցուցափեղկերը զարդարվեցին Ավայի լուսանկարներով, որոնք մի օր տեսավ «Metro Goldwyn Mayer» կինոընկերության աշխատակիցը։

Նա ցնցված էր աղջկա գեղեցկությամբ և հրավիրեց նրան գալ նկարահանման փորձերի և ընդունվել դերասանական վարպետության դասընթացների։

Այսպես սկսեց նրա կինոկարիերան: Առաջին հաջողությանը նա հասել է 1946 թվականին՝խաղալով «Մարդասպաններ» ֆիլմում: Նրան սկսեցին առաջարկել գլխավոր դերեր և մեծ համբավ ձեռք բերեց 1952 թվականին, երբ խաղաց Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյունը» պատմվածքի հիման վրա արված ֆիլում։ Ֆիլմը ներկայացվեց Օսկարի, իսկ Ավա Գարդներին սկսեցին անվանել հոլիվուդյան աստղ։ Մեկ տարի անց նա ստացավ ևս մեկ անվանակարգ «Մոգաբմո» ֆիլմի համար, որտեղ նկարահանվեց Քլարկ Գեյբլի հետ։

1950-ական թթ. նա դարձավ հոլիվուդյան ամենահաջողակ և ամենապահանջված դերասանուհիներից մեկը: Քննադատները զուսպ էին նրա դերասանական տաղանդի հարցում և երբեք նրան մեծ դերասանուհի չէին անվանում, բայց բոլորը միաբերան ասում էին, որ նա հիասքանչ կին է, որի հմայքին ոչ ոք չի կարող դիմակայել։ Երբ հայտնի դերասան Միկի Ռունին սկսեց հանդիպել նրա հետ, արագ հասկացավ, որ աղջկան հասնելու միայն մեկ ճանապարհ ունի՝ ամուսնության առաջարկը։

1942-ին նրանք ամուսնացան, բայց այն տևեց մեկ տարուց մի փոքր ավելի:

Այնուամենայնիվ, Միկի Ռունիի շնորհիվ Ավա Գարդներին նկատեցին ռեժիսորները, իսկ նրա մեկ այլ երկրպագու՝ հայտնի օդաչու, միլիարդատեր և կինոօպերատոր Հովարդ Հյուզը, օգնեց նրան դառնալ փայլուն աստղ: Հյուզը նրան ողողում էր զարդերով, նվիրում շքեղ հանդերձանք, ուղարկում հանգստանալու մասնավոր ինքնաթիռով։

Բայց նա պաթոլոգիկորեն խանդում էր և պահակ էր դնում նրա վրա՝ հետևելով ամեն քայլին։

Շուտով Ավան արդեն երազում է դուրս գալ այդ ոսկե վանդակից:

1945 թվականին դերասանուհին ծանոթանում է ջազ նվագախմբի ղեկավար և վիրտուոզ կլարնետահար Արտի Շոուի հետ։ Լինելով ինտելեկտուալ և էսթետ՝ նա իր խելքով նվաճեց դերասանուհուն և համոզեց դառնալ իր կինը։ Բայց այս երջանկությունն էլ կարճ տեւեց. Նա վրդովված էր, որ կինն իր ողջ կյանքում ոչ մի գիրք չէր կարդացել, բացի Աստվածաշնչից և Քամուց քշվածներից, և նա նրան անվանեց գավառական պարզամիտ:

Ավան չդիմացավ նույնիսկ մեկ տարի. «Նա կուռք էր դարձնում իմ մարմինը և ատում ուղեղս։Արտիի հետ ապրելը միայն ձանձրույթ է։ Դա նման է քոլեջ գնալուն:

Ուստի ավելի լավ է ինքնուրույն հեռանալ, քան սպասել, որ քեզ վտարեն»։ Դրանից հետո դերասանուհին բարոյական անկում ապրեց և նկարահանման հրապարակի գրեթե բոլոր զուգընկերների հետ հարաբերություններ ունեցավ։ Զարմանալի չէ, որ նրան անվանել են «Հոլիվուդի ամենասեքսուալ կենդանին»։ Նրանցից և ոչ մեկի նկատմամբ չունեցավ զգացմունքներ, մինչև չհանդիպեց Ֆրենկ Սինատրային։ Առաջին հանդիպումից հետո ԱՄՆ-ի ամենահայտնի երգիչն ու կանանց սիրելին գլուխը կորցրեց և Ավայի հետ տեսավ նոր կյանք սկսելու հնարավորությունը: Հանուն դերասանուհու նա բաժանվեց կնոջից, և 1951 թվականին տեղի ունեցավ նրանց հարսանիքը։

Նրանց հարաբերությունները շատ բուռն էին և ուղեկցվում էին սկանդալներով ու հաշտեցմամբ, ավելին, Ավան անընդհատ անհետանում էր նկարահանման հրապարակում, իսկ Ֆրենկը՝ հյուրախաղերի ժամանակ։ Բայց նրա շնորհիվ Սինատրան վերականգնեց իր կորցրած ժողովրդականությունը՝ իր կարիերայում ձայնը կորցնելուց և անկումից հետո, նրան հրավիրեցին նկարահանվելու «Այսուհետ և ընդմիշտ» ֆիլմում, որի համար Սինատրան արժանացավ Օսկարի: Բայց շուտով նա նորից վերադարձավ իր սովորական կյանքին` խնջույքներին, կանանց և ալկոհոլին:

Բացի այդ, Գարդներին երբեք չհաջողվեց երեխա լույս աշխարհ բերել։

1955 թվականին նա տեղափոխվեց Իսպանիա, և 2 տարի անց նրանց ամուսնությունը խզվեց։

Դրանից հետո դերասանուհին այլևս ընտանիք չկազմեց:Նա սիրավեպեր էր ունենում ցլամարտիկների և պարողների հետ, շատ էր խմում և ահավոր արագությամբ սլանում էր իր Mercedes-ով գիշերային փողոցներով:

Երկու անգամ Ավան վթարի է ենթարկվել, բայց մնացել է անձեռնմխելի: Մի անգամ նա համոզեց իր ցլամարտիկ սիրահարներից մեկին թույլ տալ, որ ինքը նունպես մասնակցի ցլամարտի:

Դա քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ՝ցուլը պատռեց նրա այտը, որից հետո Ավան որոշեց, որ իր գեղեցկությունը ընդմիշտ կորել է:Պլաստիկ վիրահատությունից հետո սպին գրեթե անտեսանելի էր, սակայն դերասանուհին դադարում է հայտնվել հանրության առաջ և երկար ժամանակ փակվում է Մադրիդի իր բնակարանում։ Վերջին տարիներին դերասանուհին, ով կյանքում ամենից շատ վախենում էր մենակությունից, ինքնակամ իրեն դատապարտեց դրան։

Նրա կինոկարիերան աստիճանաբար ի չիք դարձավ՝ ալկոհոլի նկատմամբ չափազանց մեծ հակվածության և մշտական ​​դեպրեսիայի պատճառով:

Ավա Գարդները տեղափոխվեց Անգլիա և դադարեց շփվել բոլորի հետ, բացառությամբ Ֆրենկ Սինատրայի, ով երբեմն այցելում էր իրեն:

Նա սկսել է առողջական լուրջ խնդիրներ ունենալ, իսկ սրտի կաթվածից հետո գամվել էր անկողնուն։ Սինատրան հազարավոր դոլարներ է ծախսում նրա բուժման վրա, սակայն բժիշկներն անզոր էին:

1990 թվականին կյանքից հեռացավ հոլիվուդյան ամենավառ աստղերից մեկը։

67-ամյա դերասանուհու վերջին խոսքերն էին. «Ես այնքան հոգնած եմ…»։

Frank Sinatra

(1915–1998)
Մուլտիպատեց  Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *