Պահպանեք հարաբերություններ միայն կենսուրախ ընկերների հետ։ Դժգոհներն ու տրտնջացողները ձեզ ցած են քաշում․ Մարիա Գիլոն

92-ամյա այս էլեգանտ և փոքրամարմին տիկինը՝ դոնյա Մարիա Գիլոն է:

Նա ամեն օր առավոտյան ժամը 8-ին արդեն հագնված է, գեղեցիկ սանրված և համեստ դիմահարդարված՝ չնայած իր վատ տեսողությանը։ Այսօր նա տեղափոխվել է ծերանոց: Այլ ելք չուներ՝ վերջերս մահացել էր ամուսինը, ում հետ նա ապրել էր 70 տարի: Սենյակները տեսնելու համար երկու ժամ համբերատար սպասելուց հետո նա դեռ գեղեցիկ ժպտում էր, երբ սպասավորները եկան ասելու, որ իր սենյակները պատրաստ են: Վերելակի ճանապարհին աշխատակիցը նկարագրում էր նրա փոքրիկ սենյակները, նույնիսկ նշեց պատուհանները զարդարող վարագույրների գույները: Նրան ընդհատեց մի փոքրիկ աղջնակի խանդավառությամբ, ով կարծես հենց նոր քոթոթ էր նվեր ստացել:

– Օ՜, ես սիրում եմ այդպիսի վարագույրներ:

-Դոնա Մարիա Գիլո, դուք դեռ չեք էլ տեսել ձեր սենյակը։ Սպասեք…

«Նշանակություն չունի,- ասաց նա:- Կարևորն այն է, որ դուք ամեն ինչ արդեն պատրաստել եք: Ինձ դուր է գալիս իմ սենյակը, թե ոչ, կախված չէ նրանից, թե ինչպիսի կահույք կա դրված այնտեղ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ես ինչպես կտրամադրվեմ իմ սպասելիքների հանդեպ: Ես որոշեցի, որ սիրում եմ այն: Գիտե՞ք, մենք կարող ենք ամբողջ օրն անցկացնել անկողնում՝ ենթարկվելով մեր մարմնի որոշ մասերի ցավերին, որոնք հիվանդ են: Կամ էլ մենք կարող ենք վեր կենալ անկողնուց՝ շնորհակալություն հայտնելով մեր մարմնի մյուս մասերին, որոնք դեռ ենթարկվում են մեզ: – Այդ ինչպես?

-Մարդու համար այնքան էլ դժվար չէ ինքնատիրապետում ձեռք բերել, ամեն ինչ կարելի է սովորել։ Տարվա ընթացքում ինձնից որոշ «մարզումներ» պահանջվեցին, և ես հիմա քաջ գիտակցում եմ, որ այժմ կարող եմ ընտրել և ուղղորդել իմ մտքերը, և հետևաբար, նաև զգացմունքները: Նա հանգիստ շարունակեց.

-Մեր ամեն մի օրը կարծես նվեր լինի, և ես հենց բացում եմ աչքերս, մտնում եմ մի նոր օր և ինձ հետ վերցնում եմ երջանիկ հիշողություններս, որոնք ունեցել եմ իմ կյանքում: Ծերությունը բանկային հաշվի պես բան է՝ կարող ես հանել միայն այն, ինչը այնտեղ ներդրել ես։ Այսպիսով, իմ խորհուրդը ձեզ այն է, որ ձեր հիշողությանը շատ ուրախություն և երջանկություն ավելացնեք: Եվ ի դեպ, շնորհակալություն այս ավանդի համար իմ հիշողության բանկին: Ինչպես տեսնում եք, ես դեռ շարունակում եմ ներդրումներ կատարել հաշվում, և կարծում եմ, որ որքան էլ դժվար լինի կյանքը, խելամիտ կլինի ավելի չբարդացնել այն:

Հետո խնդրեցի պատասխանել. «Ինչպե՞ս երիտասարդ մնալ»: 1. Մի մտածեք թվերի մասին, որոնք անիմաստ են։ Օրինակ՝ տարիքը:

  • 2. Պահպանեք հարաբերություններ միայն կենսուրախ ընկերների հետ։ Դժգոհներն ու տրտնջացողները ձեզ ցած են քաշում։ (Հիշեք, եթե դուք այս տրտնջացողներից մեկն եք):
  • 3. Շարունակեք սովորել: Իմացեք ավելին համակարգիչների, արհեստների, բնության, ամեն ինչի մասին: Թույլ մի տվեք, որ ձեր ուղեղը ծուլանա: «Պարապ ուղեղը գերմանացու արհեստանոց է, և նրա անունը՝ Ալցհայմեր է»:
  • 4. Գնահատեք ամեն մի մանրուք և շատ գնահատեք:
  • 5. Ծիծաղեք հաճախ, բարձր ու երկար։ Ծիծաղեք, մինչև շնչակտուր լինելը: Եվ եթե ունեք ընկեր, ով ստիպում է ձեզ ծիծաղել, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրա հետ:
  • 6. Արցունքներ կլինեն՝ համբերիր, տխրիր և առաջ գնա: Միակ մարդը, ով ողջ կյանքում մեզ հետ է, դա ինքներս ենք։ Ապրիր քանի դեռ ապրում ես:
  • 7. Շրջապատիր քեզ այն ամենով, ինչը սիրում ես՝ լինի դա ընտանիք, կենդանիներ, բույսեր, հոբբիներ, ինչ էլ որ լինի: Ձեր տունը ձեր ամրոցն է: Մի լքեք այն:
  • 8. Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Եթե ​​լավ է, այդպես էլ շարունակեք, իսկ եթե ​​կարիք կա՝ բարելավեք, իսկ եթե ​​չեք կարող բարելավել, օգնություն խնդրեք:
  • 9. Մի վերադարձեք այնտեղ, որտեղ ձեզ մեղավոր եք զգում:
  • 10. Ասացեք ձեր մտերիմներին, որ սիրում եք նրանց, և որ կօգտվեք նրանց կողքին լինելու ձեր բոլոր հնարավորություններից…

Մուլտիպատեց Հովիկ Մուրադյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *