Ապրիլի 10-ը գոլֆ խաղացողների օրն է

Որոշ մարդիկ հավատում են, որ «golf» բառը առաջացել է «gentlemen only, ladies forbidden» արտահայտությունից: Այնուամենայնիվ, անգլերենում շատ քիչ են այսպիսի եղանակով առաջացած բառերը: Այլ տարբերակներ են  նաև հոլանդերեն «kolf» բառը, որը նշանակում է փայտի կամ մահակի տեսակ, շոտլանդերեն «goulf» բառը, որն էլ համարժեք է «խփել» բառին:

 

Ինչպե՞ս նշել

Նշելու լավագույն տարբերակը ընկերների հետ գոլֆ խաղալու գնալն է: Իսկ եթե չեք ուզում դուրս գալ տնից, ապա ժամանակակից գիտությունն ու տեխնիկան առաջարկում են համակարգչային գոլֆի խաղեր: Վերջիններս կարող եք խաղալ՝ բազմոցին նստած և մի շիշ գարեջուր վայելելով:


Գիտե՞ք արդյոք
1457 թվականին Շոտլանդիայի արքա Ջեյմս Երկրորդը արգելել էր Շոտլանդիայում գոլֆ խաղալ, քանի որ այն խանգարում էր մարդկանց բավական ժամանակ տրամադրել աղեղնաձգությանը:

Ամերիկացիները 600 միլիոն դոլար են ծախսում գոլֆի գնդակների վրա ամեն տարի:

1971 թվականի փետրվարի 6-ին Ալան Շեփարդը գոլֆ է խաղացել Լուսնի վրա:

Նախկինում գոլֆի գնդակները պատրաստվում էին փայտից կամ փետուրներից:

 

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *