Ինչու՞ են խելացի մարդիկ դժվարությամբ սիրահարվում

Սիրային հարցերից միշտ չէ, որ հնարավոր է գլուխ հանել, հատկապես երբ դու դիտարկում ես հարաբերությունները մաթեմատիկական խնդրի կամ գիտական գրքի նման: Մենք առաջարկում ենք միասին հասկանալ, թե ինչու՞, ի վերջո, խելացի մարդիկ դժվար են սիրահարվում:

1.Նրանք վերլուծում են և՛ իրենց, և՛ մյուսների զգացմունքները:

Խելացի մարդիկ փայլուն կարողանում են տեղեկություն հավաքել, վերլուծել այդ տեղեկությունն ու անել համապատասխան եզրակացություն: Հենց այս կարողությունն է, որ չար կատակ կարող է խաղալ իրենց հետ, քանի որ արդյունքում իրենք ամենաշատն են փախչում առաջին իսկ պատահած խնդիրներից: Վեճերի ու միմյանց չհասկանալու պարագայում իրենք միանգամից եզրակացնում են` ուրեմն մենք իրար չենք համապատասխանում` ցտեսություն:

2.Նրանց երկար ժամանակ է պետք սեփական զգացմունքներն արտահայտելու համար:

Քանի որ նրանց ուղեղն երբեք չի դադարում աշխատել, ջրի երես է դուրս բերում  բոլոր այն պատճառները, որոնք հուշում են, որ հարաբերությունները կարող են ձախողվել: Որպես հետևանք նրանք դժվարությամբ են անկեղծանում ուրիշներին, քանի որ յուրաքանչյուր հարաբերություն համարում են ռիսկային: Ահա այս է պատճառը, որ հաճախ այսպիսի մարդիկ սառն ու անտարբեր են երևում` չնայած իրականում այնքան էլ այդպես չէ:

3.Նրանք միշտ հիմնվում են նախորդ փորձի վրա:

Ահա ևս մեկ խոչընդոտ, որ թույլ չի տալիս խելացի մարդկանց հավատալ, որ նախորդ հարաբերությունների ձախողումը չի կարող ներկայիս հարաբերությունների ձախողման երաշխիք հանդիսանալ: Բացի այն, որ նրանք դժվարությամբ են դա գիտակցում նաև հստակ հիշում են, թե ինչպես են նախորդ անգամ տառապել, դժվարությամբ տարել բաժանումը ու տարածում են այդ զգացողություններն այն մարդկանց վրա, ում հետ այժմ մտերիմ են:

4.Մենակությունն իրենց գիտակցական ընտրությունն է:

Այո, դա այդպես է: Խելացի մարդիկ վստահ են, որ իրենք ավելի հարմարավետ են իրենց զգում միայնակ, քան այն մարդու հետ, ով գուցե իրենց համար չէ: Սա նրանց ոչ միայն ռացիոնալ, այլ նաև հորինված հանգամանքներից բխող որոշումն է: Մեծամասամբ նրանք միայնակ են ոչ թե, որ այդպես են ստիպում գոյություն ունեցող հանգամանքները, այլ որովհետև նրանք են այդպես ցանկանում ու չեն ուզում դուրս  գալ իրենց հարմարավետության գոտուց` ընտրելով սեփական եսի հետ մենակ մնալը:

Սիրային հարցերում շտապել պետք չէ, բայց և  բարդացնելն էլ դրական ոչ մի արդյունքի չի հանգեցնի:  Այնուամենայնիվ, սիրո լաբիրինթում հայտնվելու դեպքում յուրաքանչյոււր խնդրի լավագույն լուծումը դառնում է ամենակարող ժամանակը:

 

 

Պրպտեց ու պատրաստեց` Անիկ Մարգարյանը 

                                      

You may also like...

1 Response

  1. Սերը դա մի ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է արյան միավոր ծավալում օքսիտոցին հորմոնի ավելացումով, որի հետևանքով ախտահարվում են տարբեր օրգան համակարգեր`նյարդային, սիրտ-անոթային, մարսողական…
    Առաջացման պատճառները։ Արտաքին տեսքը, հետաքրքրության զգացումը հակառակ սեռի նկատմամբ։
    Նպաստող գործոն։ Միայնության զգացում,խելացիություն, համեստություն,վարքը։
    Ըստ կլինիկական ընթացքի`
    1. Հրապուրանք
    2. Սիրահարվածություն
    3. Սեր
    Ըստ բնույթի լինում է
    Ա) միկողմանի ( տանջալից )
    Բ) երկկողմանի ( ամուր )
    Գ) Կասկածելի ( անվստահ զգացմունքներ )
    Կլինիկա: Հիվանդությունը կարող է ընթանալ աստիճանաբար և միանգամից ( սեր առաջին հայացքից )։
    Հիվանդի մոտ առկա է անտարբերություն շրջակա միջավայրի նկատմամբ, տրամադրության և վարքի կտրուկ փոփոխություն, ախորժակի անկում, քնի խանգարում։
    Հիվանդը դյուրագրգիռ է, մտացրիվ, հարցերին պատասխանում է ուշացումով, աչքերը փայլուն է, պուլսը հաճախացած։
    Բարդություններ։ Սթրես, խանդ, ծանր դեպքերում հոգեկան խանգարումներ։
    Խնամքը։ Շրջապստել նրան դրական լիցքերով, լսել երաժշտություն… պացիենտին ուսուցանել, որպեսզի կիսվի իր հույզերով մոր կամ ընկերների հետ։
    Բուժումը։ Հիվանդին տալ մեծ քանակությամբ շոկոլադ, շաուրմա , յոգուրտ, խտացրած կաթով տորթեր….
    Ներերակային տալ 5%-ոց նուտելլայի նոսրացրած լուծույթ:
    Բարդություններից խուսափելու համար տալ անտիդեպրեսանտներ։
    Ելքը։ Ցանկալի է ամուսնանալ սիրած էակի հետ։ Միասին ապրել չաղ ու բախտավոր զերծ վնասակար գործոններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *