Աշխատամոլություն` մեր օրերի ամենամեծ կախվածություններից մեկը

Եթե աշխատանքը կլանում է ձեր ամբողջ ազատ ժամանակն ու դուք բացի աշխատելուց ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում` ապա հնարավոր է, որ արդեն աշխատամոլության շեմին եք: Աշխատամոլությունը մեր օրերում գնահատվում է, որպես կախվածության յուրօրինակ դրսևորում ու դրանով տառապողների թիվը հասնում է միլլիոնների:

Ճապոնիայում գոյություն ունի աշխատամոլների համար ստեղծված հատուկ տերմին` <<Կառոշի>>: Այն նշանակում է <<մահ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով>>: Սա պայմանավորված է  այն հանգամանքով, որ այս երկրում տարեկան շուրջ 1000 մարդ մահանում է հենց աշխատանքային ծանրաբեռնվածությունից:

Մեկ այլ երկրում` Հոլանդիայում, աշխատամոլությունը համարում են ազատ ժամանակի հիվանդություն: Նրանց գիտնականների համոզմամբ բնակչության շուրջ 3%-ը տառապում է այս հիվանդությամբ: Ըստ նրանց`հիվանդությունը դրսևորվում է հետևյալ կերպ. նույնիսկ ոչ աշխատանքային օրերին մարդիկ մտածում են միայն աշխատելու մասին և աշխատանքի բացակայությունից անգամ կարող են շատ լուրջ հիվանդանալ, քանի որ սովոր չեն ժամանակ տրամադրել նաև հանգստին ու զվարճանալուն:

 

Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստ աշխատամոլության մասին`

1.Ըստ վիճակագրության աշխատամոլության հակված են ընտանիքի ավագ կամ միակ երեխաները:

2.Աշխատամոլների մեծ մասը կարող են շատ լուրջ հոգեկան խնդիրներ ունենալ ու դրանց հետևանքով երիտասարդ մահանալ:

3.Հոգեբանները վստահեցնում են, որ աշխատամոլները բավականին ամաչկոտ են ու անվճռական:

4.Վերջին 10 տարիների ընթացքում աշխատատեղում մահանալը դարձել է սովորական երևույթ: Այժմ աշխատատեղում գրանցված մահերի թիվը մեծացել է 1,5%-ով:

5.Աշխատավայրում 10 և ավելի ժամ անցկացնելուց հետո իմունիտետի անկումն ու հիվանդանալն անխուսափելի են:

6.Աշխատանքային կախվածությամբ տառապելու ռիսկայնությամբ հատկապես աչքի են ընկնում ԱՄՆ-ը, Ճապոնիան և Իսրայելը: Այս երկրներում աշխատողների մեծ մասը կարող է աշխատել շաբաթական շուրջ 60 ժամ:

7.Աշխատամոլության առաջին աստիճանից, երբ դեռ կախվածությունը մեծ չէ, հնարավոր է ազատվել 14 օր արձակուրդից ու հանգստից հետո միայն:

8.Գերմանիան աշխատամոլների թվով գերազանցում է եվրոպական մյուս երկրներին: Այստեղ աշխատամոլների թիվը հասնում է 200.000-ի: Նրան հաջորդում է Շվեյցարիան` 150.000 աշխատողով:

Իսկ վերջում ավելացնենք, որ աշխատամոլությունը չպետք է շփոթել աշխատասիրության հետ, քանի որ վերջինս ոչ միայն խրախուսելի է, այլ նաև հաջողության գրավական կարող է հանդիսանալ: Աշխատանքային շաբաթվա սկիզբը տրված է:  Patum.am-ը մաղթում է ձեզ արդյունավետ աշխատանքային երկուշաբթի:

 

Մտահոգվեց` Անիկ Մարգարյանը

 

 

 

You may also like...

1 Response

  1. Ի դեպ առաջին անգամ Ճապոնիայում աշխատանքային գերծանրաբեռնվածության հետևանքով հանկարծամահություն գրանցվել է 1969 թ-ին, երբ աշխատավայրում մահացավ ճապոնական թերթի խմբագրություններից մաեկի 29 ամյա աշխատակիցը:
    Կառոշի կամ կառոսիի զոհ է դարցել նաև Ճապոնիայի վարչապետ՝ Կեյձո Օբուտին 2000 թ-ին, ով 20 ամիս մնում էր աշխատավայրում աշխատելով 12 ժամ ամեն օր և ուներ ընդհամենը 3 հանգստյան օր:
    Նման մահացության ելքով մարդիկ հիմնականում ունենում են չափից դուրս խստապահանջ վերադաս, ովքեր պահանջում են մաքսիմալ արդյունք և շահույթ իրենց գործում, աշխատակիցների առողջության հաշվին:
    Իսկ թե ինչպե՞ս էին դիմանում այդքան երկար անքնությանը և աշխատանքին, գաղտնիքը հետևյալն է. օրվա ընդհացքում խմում էին շատ քաղցր սուրճ կամ կանաչ թեյ, որի մեջ կա կոֆեին , իսկ ինչպես հայտնի է կոֆեինը թարմացնում է մտավոր ունակությունը և դուրս հանում մկանային լարվածությունը: ( Բազմիցս նույնիսկ ֆիլմերում ականատես ենք լինում սուրճի բաժակը սուրճով լի, ձողիկով, կախած են լինում պարանոցից , որպեսզի աշխատելիս կամ աշխատանքի գնալիս անընդհատ ըմպեն ) :
    Բայց սա ամենը չէ. նրանք շատ լավ տիրապետում են արևելյան ավանդական բժշկությանը, որով հնարավոր է էներգիայի աղբյուր համարվող մերիդիանները դրդելով կրկին տոնուսավորել օրգանիզմը: Սակայն ինչպես ցանկացած լավ բան հավերժական չէ ու մի գեղեցիկ օր սպառվում է :
    Ինչ լավն է Ձեր կայքը, սիրում եմ այսպիսի հետաքրքիր նյութեր ընթեցել: )) Մնացեք և շարունակեք նույն որակի մեջ :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *