Մարտի 30-ը բժիշկների ազգային օրն է

Մարտի 30-ը  բժիշկների ազգային օրն է, որը մասնավորապես նշվում է ԱՄՆ-ում: Օրը որոշվել է, որպեսզի մարդիկ ճանաչեն նրանց, գնահատեն նրանց աշխատանքը և աջակցությունը` համայնքին ու հասարակությանը:
Այսօր որոշ երկրներում մարդիկ շնորհակալություն են հայտնում բժիշկներին այն ամենի համար, ինչ նրանք արել են` օգնելով, նորից առողջություն պարգևելով իրենց ու իրենց սիրելիներին:

Ինչպե՞ս նշել
Ուղղակի գտե՛ք ժամանակ և շնորհակալությո՛ւն հայտնեք ձեր բժշկին ձեզ օգնելու, գիշերային ժամերին հեռախոսազանգերին պատասխանելու և երկարաժամ աշխատելու համար: Կարող եք օգտագործել #NationalDoctorsDay հեշթեգը սոցիալական կայքերում ձեր շնորհակալական գրառումը կատարելուց հետո:

Գիտե՞ք արդյոք
ԱՄՆ-ում բժշկի տարեկան աշխատավարձը միջինում 180.000 դոլար է, և այնտեղ կա ավելի քան 826.000 գործող բժիշկ:
Առաջին հիվանդանոցները հիշատակվում  են մոտ մթա. 4000 թվականին. դրանք ավելի շատ նման էին աստվածների պաշտամունքային տաճարների:

 

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

You may also like...

1 Response

  1. Այո ԱՄՆ-ում բժիշկները լավ են վաստակում, ամսական 15000 դոլլար ես կասեյի նվազագույնը: ))) Որով կարողանում են հիմնել սեփական կլինիկաները, ապրել սարերի վրա գեղեցիկ առանձնատներում: ))))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *