Բուկովսկին կյանքի մասին

Ամենահայտնի, միաժամանակ ամենահակասական գրողներից մեկը Չարլզ Բուկովսկին է: Նրա համար չկային արգելված թեմաներ: Հարյուրավոր պատմվածքների և մի շարք բանաստեղծությունների հեղինակը գրականության մեջ ներկայացնում էր «կեղտոտ ռեալիզմը»: Նա չափազանց շատ էր խմում, ուներ շատ սիրուհիներ,սկանդալիստ էր,  չուներ ստաբիլ աշխատանք, մի խոսքով, ապրում էր այնպես, ինչպես ընդունված չէ շատերի մոտ: Նա չէր գրում այն ամենի մասին, որը հաճելի կլիներ կարդալ, նրան համարում էին վուլգար, բայց նա գրում էր անկեղծ, որի շնորհիվ էլ իր ընթերցողների կողմից համարվել է 20-րդ դարի ամենախելացի գրողներից մեկը:

Առանձնացրել ենք Բուկովսկու կյանքի մասին այն մտքերը, որոնք կբացահայտեն նրա իրական էությունը:

Մի վատնեք ձեր ժամանակը անիմաստ մանրուքների վրա

«Հասկացիր ինձ: Ես չեմ սիրում այս սովորական աշխարհը: Ես ունեմ իմ խելագարությունը, ես այլ հարթությունում եմ ապրում, ես ժամանակ չունեմ այն բաների վրա, որոնք հոգի չունեն»:

Ամբողջ կյանքի ընթացքում մենք մտածում ենք, թե ով ենք մենք, ինչպես ենք ապրում: Մեզանից յուրաքանչյուրս յուրահատուկ է, յուրաքանչյուր ոք ունի իր թերությունները, տաղանդները, վախերը և կրքերը: Բայց գալիս է մի պահ, երբ մենք էլ չենք ցանկանում վատնել մեր ժամանակը անհոգի իրերի և մարդկաց վրա: Աստիճանաբար մենք սկսում ենք սիրել մեզ և չծախսել շատ էներգիա թունավոր մարդկանց կամ գործերի վրա, որոնք արժանի չեն մեր ուշադրության: Մենք ավելի իմաստուն ենք դառնում և սկսում ենք ճանաչել ինքներս մեզ:

Մենությունը ամենասարսափելի բանը չէ կյանքում

«Մենությունից ավելի սարսափելի երևույթներ էլ կան կյանքում: Բայց հաճախ տասնամյակներ են հարկավոր լինում այդ ամենը հասկանալու համար և երբ սկսում ես հասկանալ դա, արդեն շատ ուշ է լինում: Եվ չկա ավելի վատ բան, քան երբ արդեն ամեն ինչ շատ ուշ է»:

Շատերը վախենում են մենակ մնալ իրենք իրենց հետ, քանի որ վախենում են և չեն ճանաչում իրենց: Մենությունը կարող է շատ լավ ուղեկից լինել, այն հնարավորություն է տալիս մտածել կարևորի մասին, ավելի լավ ճանաչել ինքդ քեզ: Գոյություն ունեն միլիոնավոր բաներ, որոնք մենությունից ավելի սարսափելի են, բայց մենք դա գիտակցում ենք ավելի ուժ: Այսպիսով, Carpe diem! Ճանաչիր քեզ, վայելիր շփումը ինքդ քեզ հետ, խենթություններ արեք, ծիծաղեք, լաց եղեք, զգացեք:

Շարժառիթը մեր մեջ է

«Ոչ ոք չի փրկի քեզ, բացի քեզնից, իսկ քեզ փրկել հարկավոր է: Այս պատերազմում հաղթելը հեշտ չէ, իսկ եթե պայքարել, ապա միայն քո համար»:

Ոչ ոք չի վազի մեր ետևից իմանալու համար, թե ինչ ենք երազում: Միայն մենք կարող ենք ստեղծել և պահպանել այն իրականությունը, որը մեզ հարկավոր է: Ամեն օր պայքար է, պատահում են անհաջողություններ, բայց այդ ամենին լրացում պատահում են նաև հաջողություններ, որոնք ամրապնդում են հավատը մեր ուժերի նկատմամբ: Երազանքները դժվար է կյանքի կոչել, բայց առանց երազելու  կյանքը իմաստ չէր ունենա: Եթե ձեր մոտ հարց է առաջանում` արժե պայքարել, ոտքի կանգնել ամեն անհաջողությունից հետո, շարունակել հավատալ մեր ուժերին, նույիսկ եթե այդ հավատը թվացյալ լինի, միևնույն է արժե:

Մեր սահմանը հենց մենք ենք

«Իմ ամբիցիաները սահմանափակվում են իմ վախերով»:

Մեր երազանքների իրականացման գլխավոր արգելքը հենց մենք ենք: Ալարկոտությունը և վախը խանգարում են մեզ շարժվել առաջ դեպի մեր նպատակը: Հարցրեք ինքներդ ձեզ` ինչ կանեի ես, եթե չվախենայի: Բոլորս ծանոթ ենք վախերի հետ, շատ նորմալ է երբեմն զգալ այն, բայց մեծ մասամբ այն հիմնավորված չէ: Կարևոր է կառավարել սեփական վախերը և թույլ չտալ նրանց կաթվածահար անել մեզ:

Խենթություններ արեք

«Որոշ մարդիկ չեն կարողանում խենթանալ և ունեն սարսափելի ձանձրալի կյանք»:

Երբեմն հաճելի է զգալ խենթության այդ «խուտուտը» մարմնի վրա: Անսպասելի ճանապարհորդության գնացեք, գրկեք այն մարդուն, ով ձեզ դուր է գալիս, ապրեք արտասահմանում, պարեք փողոցում բոլորի առաջ, երգեք: Կարճ ասած`ձեզ բաց թողեք: Հիշեք, թե ինչպես չէիք վախենում մանուկ ժամանակ: Հասուն տարիքում ձեր մեջ պահպանեք մանկական արկածախնդրությունը:

Օգնեք ինքներդ ձեզ

«Որպեսզի սկսես փրկել ամբողջ աշխարհը, պետք է սկսես փրկել յուրաքանչյուր մարդուն առանձին վերցրած: Փրկել բոլորին միաժամանակ կամ ռոմանտիզմ է, կամ քաղաքականություն»:

Մենք հաճախ մեծ ջանքեր ենք գործադրում ուրիշներին օգնելու համար և մոռանում ենք ինքներս մեզ: Երբեմն ինչ-որ մեկին օգնելու կամ փրկելու համար հարկավոր է առաջին հերթին փրկել ինքներս մեզ: Առողջ էգոիզմը որոշ դեպքերում անհրաժեշտ է: Այն անհրաժեշտ է լիցքավորվելու և առաջ գնալու համար:

 

 

Պատրաստեց` Արմենուհի Գևորգյանը 

 

 

 

You may also like...

1 Response

  1. Հիացրեց։ Սիրում եմ այսպիսի համարձակ գրողների մտքերն ընթերձել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *