Թե ինչ կլիներ, եթե Դիսնեյի հերոսները նշեին Վարդավառը Հայաստանում(լուսանկարներ)

Հուլիսի 28-ը ջրառատ է Հայաստանի Հանրապետության համար, ինչին ուղղակի չէր կարող չանդրադառնալ Patum.am-ը և չառաջարկել միասին պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այս հրաշալի տոնը Հայաստանում նշեին նաև Դիսնեյի հերոսները։

Ինչպես գիտենք հուլիսի 28-ին ամբողջ հայ ազգը սիրով ու մեծագույն խանդավառությամբ նշում է առավել քան ջրառատ Վարդավառը կամ Վարդի տոնը։ Մեծից փոքր ջանասիրաբար փորձում են ջրել իրար ու գոնե այս օրով հագեցնել ամառային անտանելի տապը։ Ամառային չոր օրերին այս թաց տոնը գալիս է հիշեցնելու, որ ամառը նաև անսպառ զվարճանքների եղանակ է։

Մեր խմբագրության աչքից չէր կարող վրիպել , որ վերջին օրերին ինստագրամյան @artmix_armenia https://www.instagram.com/artmix_armenia/ էջը փորձում է համատեղել Հայաստանի լուսանկարները հայտնի նկարների կամ մուլտ/ֆիլմհերոսների հետ։ Էջի անձնակազմը նաև հետաքրքիր անդրադարձ է կատարել Վարդավառին։

Առաջարկում ենք միասին ծանոթանալ, թե ինչպես կանցկացնեին Դիսնեյի հայտնի մուլտերի հերոսները իրենց Վարդավառը, եթե ապրեին Հայաստանում։ 

Վերջում Patum-ն իր ընթերցողին մաղթում է թաց կիրակի ու լիքը զվարճանք ու շնորհակալություն հայտնում   https://www.instagram.com/artmix_armenia/  էջին լուսանկարները մեզ տրամադրելու համար։ Էջին հետևելու համար ուղղակի անցեք նշված հղումով։ Եվ թող բոլորիս օրերը լցված լինեն այ այսպիսի լիքը խենթ լուսանկարներով, Դիսնեյի պոզիտիվ հերոսներով ու սառը, հագեցնող ջրով։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *