<<Սիրահարները>>. ինքնասպանությունից ոգեշնչված առեղծվածային նկարի պատմությունը

Թողենք սեպտեմբերյան աժիոտաժն ու փորձենք ծանոթանալ աշխարհի ամենաառեղծվածային նկարներից մեկին`  Ռենե Մագրիտի << Սիրահարները>> նկարին: 

Նկարն ունի 2 տարբերակ: Առաջին տարբերակում դեմքները սպիտակ կտորով փակված զույգը համբուրվում է, իսկ երկրորդում` նրանք ուղիղ նայում են առաջ` իրար կողք կանգնած: Նկարն ահագին վերլուծությունների ու խոսակցությունների կենտրոնում պահեց 20-րդ դարի սյուռ նկարչին ու շատերը փորձում էին բացահայտել, թե ինչու հենց էսպիսին է պատկերել սիրահարներին Մագրիտը: Այսպես տարածվեցին 2 տարբերակներ`

– Ըստ ամենատարածվածի` Մագրիտը խորը տրավմա է ապրել մանուկ հասակում, երբ ինքնասպանություն է գործել մայրը: Ռենեի մայրը ինքնասպան էր եղել`իրեն նետելով կամրջից ու գլուխը փակել էր սպիտակ սավանով նոր նետվել: Այսպես Մագրիտը փոքրուց սավանով փաթաթվածի կերպարը պահել է իր մտքում և իր գլուխգործոցը ստեղծելիս առաջնորդվել հենց այդ մանկական տրավմայով:

– Ըստ մյուս տարբերակի Ռենեն շատ է սիրել << Ֆանտոմազին>>` առեղծվածային մի հերոսի, ում դեմքը երբեք ոչ ոք չէր տեսել ու նրա կերպարով միշտ ցանկացել է որևէ նկար ստեղծել: Առիթը բաց չթողելով նա ստեղծել է այս ԱՆԵՐԵՍ կերպարներին:

Ինքը` Մագրիտը, հետագայում ուղղակի ասել է, որ իր նկարները լցված են գաղտնիքներով: Դրանք պետք չէ փորձել հասկանալ, որովհետև գաղտնիքները հենց գաղտնիքներ են կոչվում, քանի որ չեն բացահայտվում: Միայն 2 բան կա ասելու << Սիրահարների>> մասին`

1ին նկարի մասով` մարդիկ, երբ սիրում են, կորցնում են իրենց դեմքը, սիրում են կուրորեն ու առանց տեսնելու ու հասկանալու այլ ճշմարտությունները:

2-րդ նկարի մասով`Երբեմն դուք սիրում եք իրար, իրար կողքին եք, բայց կուրորեն չեք կարողանում տեսնել այդ ճշմարտությունը:

 

 

Փաստապատեց` Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *