Վիետնամում կառուցել են կամուրջ, որը հենված է քարե հսկայական ձեռքերի վրա

Վիետնամի Դանանգ քաղաքում կառուցվել է կամուրջ, որի նկարները արդեն ողողել են ամբողջ համացանցը: Կամուրջը գրավել է բոլորի ուշադրությունը, որովհետև հենված է երկու հսկայական ձեռքերի վրա: 

Վիետնամի Դանանգ քաղաքում TA Landscape Architecture ճարտարապետական ընկերությունը նախագծել է մի հրաշալի կամուրջ, որը վերջին օրերին գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը: Կամուրջը գտնվում է ծովի մակերևույթից 1515 մետր բարձրության վրա, որի հետևանքով կամուրջից բացվում է անհավանական տեսարան:

Կամուրջի երկարությունը 150 մետր է: Կամուրջը հենված է հսկայական քարե ձեռքերի վրա ու չնայած դրանք միայն դեկորատիվ բնույթ են կրում և կամուրջի հիմքն ավելի ապահով է, բայց ձեռքերի գաղափարն այնքան գեղեցիկ է լրացրել հսկայական կամուրջը, որ անտարբեր չի թողնում ոչ մի դիտորդի:

Առաջարկում ենք վայելել կամուրջի ամենադիտարժան լուսանկարները:

Ինֆոպատեց` Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *