Հիլասն ու հավերժահարսերը. թե ինչու սկանդալային նկարը հեռացվեց թանգարանից

Ուզում ենք ձեզ ներկայացնել  մի նկարչի, ով իր կերպարներով ու հունական դիցաբանության պատկերներով հասցրեց զբաղեցնել իր տեղը աշխարհի նկարիչների թոփ տասնյակում:
Խոսքը Ջոն Ուիյլամ Ուոթերհաուսի մասին է, ով 19-րդ դարի ամենահայտնի նկարիչներից է: Մասնավորապես այս նկարը, որը կոչվում է ՀԻԼԱՍՆ ՈՒ ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍԵՐԸ, ահագին իրարամերժ կարծիքների պատճառ դարձավ:

Նախ նկարի պատմությունը…

Հիլասը հունական դիցաբանությունում Հերակլեսի հավատարիմ ընկերն էր ու միացել էր իր Արգոնավորդների խմբին: Մի անգամ էլ Արգո նավը կանգ առավ Միսիայի ափին ու Հիլասը անհետ կորավ: Շաբաթներով նրա զինընկերները փորձեցին գտնել նրան, բայց իզուր:

Հետո պարզվեց, որ Հիլասին հափշտակել են հավերաժահարսերը, ովքեր սիրահարվել են տղայի գեղեցկությանն ու նրան գայթակղելով` ընդմիշտ տարել ջրային իրենց թագավորություն: Հենց այս սիրունագույն միֆի պատկերն էլ տվել է Ուոթերհաուսն իր այս նկարում, բայց սա դեռ ամենը չէ…


Մանչեսթերի թանգարանի տնօրինությունը, որտեղ կախված էր այս սիրունագույն նկարը, ստիպված էր հեռացնել նկարը ցուցադրությունից: Պատճառը ֆեմինիստներն էին: Իրենք պնդում էին, որ այս նկարը ընդգծված սեքսիստական բնույթ ունի ու այստեղ կինը պատկերված է գռեհիկ ձևով` մատնանշելով, որ նա կարող է միայն գայթակղել տղամարդուն ու էլ ոչ մի բանի ի վիճակի չէ:
Այսպես լիքը այս  նկարով տարվածներ զրկվեցին այն պատին կախված տեսնելու հնարավորությունից:

Փաստապատեց` Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *