Ամուսնու սրտի հետ թաղված կինը` Մերի Շելլի

Աշխարհում կան մի քանի գերեզմաններ, որոնք իրենց առեղծվածայնությամբ սարսափեցնում և սարսռեցնում են շատերին ու դրանցից մեկն էլ Մերի Շելլիի գերեզմանն է…

Շելլին հայտնի է , որպես իր ժամանակների համարձակ կին ու տաղանդավոր սարսափ գրող, ով նաև հասցրեց ստեղծել Ֆրանկենշտեյնին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ:

Երբ Շելլիի ամուսինը, ով կենդանության օրոք հասցրեց Շելլիին բավականին ծանր ապրումներով լցնել, 27 տարեկանում մահանում է, ինքը թույլ է տալիս, որ մարմինը այրեն ու թաղեն, սակայն ոչ մի կերպ թույլ չի տալիս ձեռք տան ամուսնու ՍՐՏԻՆ: Մերին ամուսնու սիրտն իր ողջ կյանքի ընթացքում խնամքով պահում է, սակայն մահից առաջ պատգամում` սիրտը պետք է թաղեն իր իսկ գերեզմանում, որ սիրտն այն աշխարհում էլ իր հետ մնա:


Այսպես լուսանկարում երևացող Մերի Շելլիի գերեզմանը դարձավ աշխարհում ՄԻԱԿԸ, որտեղ թաղված է կինն իր ՍԻՐԵԼԻԻ ՍՐՏԻ ՀԵՏ: Ասում են սիրահարների սրտերը համաչափ են զարկում, իսկ այս դեպքում նրանց սրտերը բացի համաչափ զարկելուց, նաև համաչափ մեռան ու թաղվեցին: 

 Փաստապատեց` Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *