Լուսանկար, որ լուսանկարչին արժանացրեց Պուլիցերյան մրցանակի ու մահվան

Այս լուսանկարը արվել է 1994թ-ին` Սուդանում, սովամահության տարիներին` Քեվին Քարտերի կողմից: Իր լուսանկարի համար Քեվինը ստացավ Պուլիցերյան մրցանակ:

Լուսանկարի պատմությունն այսպիսին է: Գրեթե ուժասպառ եղած երեխան սողալով անցել է շուրջ 1 կմ, որպեսզի փորձի հասնել ՄԱԿ-ի ճամբարին: Նրա ետևում հնարավոր զոհին դարանակալած երևում է գիշանգղը, ով ամեն  րոպե սպասում է երեխայի մահվան` իր վերջնական նպատակին հասնելու համար: Լուսանկարն անելուց հետո Քեվինը հեռանում է այդտեղից և ոչ ոք չգիտի, թե հետո ինչ է լինում երեխայի հետ:

Քննադատները այս լուսանկարն անվանեցին  <<երկու գիշատիչների արանքում հայտնված երեխայի>> լուսանկար:  <<Երեխայի տանջանքներին հանգիստ նայող ու նրան ոչնչով չօգնող լուսանկարիչը, ով պարզապես փորձում է լավ կադր որսալ իր հաջողությունն ապահովելու համար, ոչ այլ ինչ է քան ևս մեկ գիշատիչ ու ավելի վտանգավոր, քան գիշանգղը>>,- նշում էին նրանք:

Այդ դեպքից 3 ամիս հետո Քեվին Քարտերը ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Նա այնքան երկար սկսեց մտածել այն մասին, թե ի վերջո ինչ եղավ երեխայի հետ, որ արդյունքում մտքերը նրան հասցրեցին խելագարության ու նա ինքնասպան եղավ:

 

Ֆոտոպատեց` Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *