Ինչպիսի՞ն կլինեն կանայք 50 տարի անց

Ինչպիսի՞ն կլինեն կանայք 50 տարի անց: Այս հարցին փորձել են պատասխանել աշխարհի տարբեր հետազոտողներ, իսկ մենք ընդհանրացրել ենք նրանց դիտարկումներն ու ներկայացնում ենք ձեր դատին: 

ԳՈՒՍՏԱՎ ԿԼԻՄՏ << ԾՈՎԱՅԻՆ ՕՁԵՐ>> ԿՏԱՎ 

Կդառնան ավելի գեղեցիկ 

Հելսինկիի համալսարանի գիտնականները` Մարկուս Յոկելի գլխավորությամբ, եկել են այն եզրակացության, որ տարիներ անց կանայք ավելի գեղեցիկ կդառնան:

Նրանք վստահեցնում են, որ  ըստ ստատիստիկայի գեղեցիկ կանայք ավելի շատ երեխաներ են ունենում և արդյունքում նրանցից ծնվում են էլ ավելի գեղեցիկ երեխաներ: Սա հատկապես վերաբերում է ծնված  իգական սեռի ներկայացուցիչներին: Արդյունքում աշխարհում կմեծանա գեղեցիկ կանանց թիվը, որը ոչ մի կերպ, սակայն, չի վերաբերում տղամարդկանց ժամանակի հետ ավելի գեղեցիկ դառնալուն :

Կանանց թիվը կտրուկ կաճի

Ինչպես ցույց է տալիս Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի  էվոլյուցիոն հոգեբանության մասնագետ Սատոշի Կանազաման, ինչքան էլ, որ ջանան շատ ընտանիքներ, աղջիկ ունենալու հնարավորությունը նրանց մոտ 26 %-ով ավելի մեծ է լիենոլւ միշտ, քան տղա ունենալունը: Արդյունքում 50 տարի անց հնարավոր է , որ գենդերային անհավասար բաշխումը ավելի մեծանա` կանայք իրենց թվով մեծապես գերազանցեն տղամարդկանց:

Կանայք ավելի ցածրահասակ ու գեր կդառնան

Կենսաբան Սթիվեն Սթիրնսը վերջերս հետազոտություն անցկացրեց, որի արդյունքում վստահեցրեց, որ 50 տարի անց կանայք շատ ավելի ցածրահասակ ու գեր կդառնան:

Նա ուսումնասիրելով Մասաչուսեթս  նահանգի հիվանդանոցների վիճակագրությունը նկատեց, որ անսպասելիորեն գեր ու կարճահասակ կանայք շատ ավելի շատ երեխաներ են ունենում, քան բարձրահասակ ու նիհար կանայք: Արդյունքում նրանք գենետիկորեն իրենց աղջիկներին են փոխանցում այդ ֆիզիոլոգիական հատկանիշները, որի արդյունքում տասնամյակներ անց գեր ու ցածրահասակ իգական սեռի ներկայացուցիչների թիվը կտրուկ կաճի:

Ավելի կնմանվեն իրար

Գլոբալացման արդյունքում կանայք ավելի կնմանվեն իրար: Ու սա միայն հագուստին, ոճին չի վերաբերվում, այլ նաև դիմագծերին ու գեղեցկության ստանդարտներին, որոնք թելադրվում են բոլորին: Արդյունքում տարբերվող արտաքնով կանայք գնալով առավել հազվադեպ կհանդիպեն: Ըստ հետազոտողների, սակայն, այն վայրերում, որտեղ կանանց տեսքը ադապտացված է իրենց կենսակերպին ու կլիմային ու ընդգծված կերպով տարբերվում է մյուսներից, այդ համըդնհանուր նմանվելն ավելի դանդաղ կընթանա:

Չնայած դրան, նրանք նաև հավաստիացնում են, որ ամբողջովին իրար նմանվելն, իհարկե, անհնար է, որովհետև ժամանակակից տեխնիկան ու վիրահատությունները միևնույն է թույլ կտան փոխել մաշկի, մազերի, աչքերի գույնը: Առհասարակ ինչ-որ պահի չծնված երեխային արդեն իսկ կարելի կլինի կոդավորել ու դարձնել այնպիսին, ինչպիսին, որ դու նրան կցանականաս տեսնել արտաքնապես ապագայում:

Կմեծանա կանանց ազդեցությունը բիզնես ոլորտում

Նույն Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները վստահեցնում են, որ հաջորդ դարն արդեն կարելի է անվանել մայրիշխանության դար: Կանայք գնալով ավելի շատ են պաշտոններ զբաղեցնում, կարողանում են ղեկավարի հստակ հատկանիշներ ցուցադրել հատկապես բիզնես ոլորտում, ինչի արդյունքում նրանց ազդեցությունը գնալով ավելի ու ավելի կմեածանա: Այլևս հայրիշխանությունը կդառնա հիշողություն ու մայրիշխանությունը խոր արմատներ կգցի բոլոր երկրներում:

 

Մտապատեց` Անիկ Մարգարյանը 

 

 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *