Այն մասին, թե ինչու են ծովահեններն իրականում սև աչքակապ կրում

Ծովահենների մասին շատ լեգենդներ են հյուսվում, որոնք իբրև պատմում են նաև, թե նրանցից սև աչքակապ կրողները ծովային բախումների ժամանակ ուղղակի կորցրել են իրենց աչքը, սակայն իրականությունը տարբերվում է հյուսված կիսասարսափելի լեգենդներից: 

Չնայած որ պատմական փաստեր կամ հիշատակումներ չկան, հետազոտությունները հաստատում են, որ ծովահենների սև աչքակապ կրելը պատահական չէ: Ամեն անգամ, երբ ծովահենների ղեկավարը սև աչքակապով իջնում է նավախուց` նրա բաց աչքին ժամանակ է պետք մթության նոր խտությանը հարմարվելու համար, իսկ փակ աչքը արդեն իսկ պատրաստ է այդ մթությանը և , աչքակապը հանելուց հետո, նրանով հնարավոր է արագորեն կողմնորոշվել, հետևել քարտեզին, վերցնել զենքը, նշումներ անել և այլն:

Այսինքն ծովահենի բաց աչքը նախատեսված է նավի արտաքին լուսավորությունում կողմնորոշվելու, աշխատելու համար, իսկ փակը` մթության մեջ, նավախցում արագորեն տեսնելու և գործելու համար: Այս հետազոտությունները հաստատվում են նաև մեր օրերում և գալիս են ապացուցելու, որ անգամ աչքակապ կրելը որոշակի ստրատեգիական ու կողմնորոշիչ նշանակություն էր ունենում:

Չնայած կա նաև տարբերակ, որ սև աչքակապով ծովահենն ավելի ազդեցիկ տեսք ունի ու կարողանում է որոշակիորեն վախ ներշնչել հակառակորդին, սակայն սա հարցի միայն էմոցիոնալ և ոչ պրակտիկ կողմն է:

 

 

Փաստեց` Անիկ Մարգարյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *