Լքված գյուղը վերահափշտակվել է բնության կողմից (լուսանկարներ, տեսանյութ)
Այս կղզային գյուղը բնակիչները լքել են շուրջ 20 տարի առաջ: Այդ օրվանից սկսած բնությունը վերահաստատվել է իր լքված թագավորությունում ու գյուղը վերածել իսկական կանաչ հուշարձանի:
Մի ժամանակ Շենշան կղզու վրա տեղակայված Հութովան գյուղը բնակեցված էր մարդկանցով և համարվում էր տնտեսական զարգացման կարևոր շրջան: Բնակչության մեծամասնությունը զբաղվում էր ձկնորսությամբ և ապահովում էր ծովամթերքով մի ամբողջ տարածաշրջանի:
Շուտով ձկնորսության համար սկսեցին բերվել նոր տեխնոլոգիաներ Շանհայից: Դրա արդյունքում ձկնապաշարն ու ծովամթերքը արագ սպառվեց: Բնակչության մեծ մասը մնաց առանց սնունդի ու աշխատանքի: Շուտով մարդիկ սկսեցին լքել իրենց սիրելի գյուղը և արդեն 1990-ականների սկզբին այստեղ արդեն ոչ ոք չէր մնացել:
Լքված գյուղը բնությունը անմիջապես ծածկեց կանաչ գորգով, սկսեցին ակտիվորեն աճել ծառներն ու տները ծածկվեցին խիտ խոտածածկույթով: Գյուղը դարձավ վկայությունը նրա, որ եթե չլիներ մարդկության ազդեցությունը բնությունը արագ կվերականգներ բոլոր այն կորուստները, որ ունենում է մարդկային ազդեցության պատճառով:
Փաստապատեց` Անիկ Մարգարյանը