5 թեորիա, որ կստիպեն հավատալ սիրուն առաջին հայացքից

Երևի թե առաջին հայացքից սիրուն հավատալու հարցը քննարկվում է բոլոր ժամանակներում: Որոշներն ասում են, որ միանշանակ հավատում են այդ երևույթի գոյությանը, իսկ մյուսները պնդում են` սիրելու համար ժամանակ ու միմյանց շատ լավ ճանաչել է հարկավոր: Մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 թեորիայի, որոնք կստիպեն հավատալ առաջին հայացքից սիրո գոյությանը:

1.Ամեն ինչ լավ սերունդ ունենալու համար

Ըստ առաջին թեորիայի սերը առաջին հայացքից հնարավոր է , քանի որ դեռ հնուց մարդիկ առաջին հայացքով հենց փնտրում էին մեկին, ով իրենց լավ սերունդ ունենալու հնարավորություն կտար: Դրա համար նրանք պարզապես մի հայացք էին նետում ապագա կնոջ կամ ամուսնու վրա և, վերլուծելով նրա արտաքինը , հասկանում` այս մեկը այն է ինչ հարկավոր է: Ըստ գիտնականների մինչև այսօր շատ զույգեր իրար գտնում են հենց այսպիսի մոտիվացիայով ու կարողանում պարզապես հայացքների փոխանակումով անգամ հասկանալ` իրենց սիրուն են հանդիպել, թե ոչ:

2.Մեղավորը բույրն է

Այս թեորիայի համաձայն, մենք` կենդանիների նման, ընտրում ենք ու ճանաչում ենք մեր կեսին նրա բույրի շնորհիվ: Նրա բույրը զգալու ու այդ բույրով նրան` մեր միակին, ճանաչելու համար ընդամենը վայրկյաններ են հարկավոր: Դեռևս Հին Չինաստանում և Եգիպտոսում հսկայական ուսումնասիրություններ էին կատարում, որոնց միջոցով փորձում էին հասկանալ, թե ինչպես բույրերը խառնելու միջոցով գրավել այս կամ այն կնոջը կամ տղամարդուն: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ առաջին հայացքից սերը չի կարող ապահովվել արհեստական բույրերի միջոցով, նրա առաջացման հիմնական պատճառը հենց մարմնի բնական բույրն է:

3.Անցյալի հուշեր

Երրորդ թեորիան ամենահետաքրքրականներից է: Ըստ այս թեորիայի մարդիկ սիրահարվում են իրար առաջին հայացքից, քանի որ նախորդ կյանքում էլ սիրահարներ են եղել: Այս թեորիայի կողմնակիցները հավատում են ռեինկարնացիային` այսինքն հոգու տեղափոխմանը մարմնից մարմին: Նրանք վստահ են, որ առաջին հայացքից սիրահարվողները գտնում են այն մեկին, ում կորցրել են նախորդ կյանքում: ԱՄՆ_ում անցկացված հետազոտությունների արդյունքում, որոնց ընթացքում մասնակիցները ենթարկվում էին հիպնոսի և պատմում իրենց սիրելիի մասին, պարզ դարձան, որ նրանցից շատերը սկսում են պատմել, որ նախորդ կյանքում էլ են իրենց կեսին ճանաչել ու հոգու կիրքը մինչև հիմա չի մարել: Հետաքրքրական է, որ հոգեբանները պնդում են, որ քչերին է իրականում վիճակված գտնել այն մեկին, ում ճանաչել են նաև նախորդ կյանքում, ու նորից սիրել նրան ներկայում:

4.Էգոիզմ և ինքնահիացում

Ըստ այս տարբերակի մենք սիրահարվում ենք առաջին հայացքից քանի որ չափազանց էգոիստ ենք: Այսինքն սերն առաջին հայացքից տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր առաջին իսկ հայացքից դիմացինի մեջ տեսնում ու ճանաչում են իրենք իրենց: Քանի որ վերջիններս շատ են սիրում իրենց անձը սկսում են սիրել նաև այն մեկին, ով նման է իրենց անձին: Պատահական չէ, որ ասում են, թե ամուսինները ժամանակի ընթացքում նմանվում են իրար: Ըստ գիտնականների այդ նմանությունը լինում է հենց սկզբից և հետո ավելի ու ավելի է խորանում:

5. Սիրելի ծնողներ

Եվ վերջին թեորիան մատնանշում է` մենք սիրահարվում ենք առաջին հայացքից, երբ դիմացինի մեջ տեսնում ենք մեր ծնողներին: Երբեմն ծնողների կերպարներն այնքան հարազատ են դառնում, որ մենք ամեն կերպ փորձում ենք նրանց նման մեկին տեսնել մեր կողքին ու երբ պատահաբար հանդիպում ենք մեկին, ով ինչ-որ կերպ մեզ հիշեցնում է մեր ծնողներից որևէ մեկին` անմիջապես սիրահարվում ենք: Ու կարևոր չէ Դուք ունեցել եք երջանիկ, թե դժբախտ մանկություն, Դուք ենթագիտակցաբար ձգտում եք այնպիսի մարդկանց, ովքեր նման են Ձեր հորը կամ մորը:

 

Մտապատեց` Անիկ Մարգարյանը 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *