Գեղեցկությանն ուղղված խոսքեր. թե ինչ են ասել հայտնի մարդիկ կնոջ մասին

Միամսյակի շրջանակներում մեր թիմը որոշել է առանձնացնել հայտնի մարդկանց  խոսքերը կնոջ մասին: Նրանք ևս հետ չեն մնում համընդհանուր տենդենցից ու փորձում են տալ կնոջ առեղծվածի իրենց սահմանումը:

30-ն անց կանայք գտնվում են իրենց ամենագեղեցիկ տարիքում, սակայն 30-ն անց տղամարդիկ դա երբեք չեն հասկանում, քանի որ արդեն չափազանց ծեր են:

Ժան-Պոլ Բելմոնդո

 

Աստված երբ ստեղծեց կնոջը, նրան զրկեց հումորի զգացումից, դրա համար կինը տղամարդու վրա ծիծաղելու փոխարեն նրան սիրում է:

Ինգմար Բերգման

Եթե կանայք չլինեին աշխարհի բոլոր փողերը կկորցնեին իրենց նշանակությունը:

Արիստոտել Օնասիս

Ես միշտ ասել եմ, որ կինը պետք է նման լինի լավ սարսափ ֆիլմի` ինչքան շատ բան թողնի երևակայությանը, այնքան ավելի լավ:

Ալֆրեդ Հիչկոկ

Տղամարդիկ, եթե անգամ հասկանային, թե ինչ է մտածում կինը, միևնույն է չէին հավատա:

Դորաթի Պարկեր

Չկան տգեղ կանայք, կան ուղղակի կանայք, ովքեր չեն գիտակցում, որ իրենք գեղեցիկ են:

Վիվիեն Լի

Կա տարիք, երբ կինը պետք է գեղեցիկ լինի, որ դառնա սիրված: Գալիս է նաև տարիք, երբ կինը պարզապես պետք է սիրվի, որ դառնա գեղեցիկ:

Ֆրանսուազա Սագան

Գրեթե յուրաքանչյուր կին ցանկանում է հավատարիմ լինել իր տղամարդուն, սակայն բարդ է այդպիսի մեկին գտնելը, ում կինն իրոք կցանկանա հավատարիմ մնալ:

Մառլեն Դիտրիխ

Կինը միայն մի դեպքում չի վնասում, երբ քնած է:

Ալեքսանդր Գրին

 

 

 

Մտապատեց` Անիկ Մարգարյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *