Աշխարհի ամենատարօրինակ արգելքները

Յուրաքանչյուր երկիր յուրովի է իր սեփական մշակույթով ու արժեհամակարգով: Մշակույթի մի մասն են կազմում նաև  արգելքները կամ այսպես կոչված տաբուները: Patum.am-ը ձեզ է ներկայացնում աշխարհի ամենատարօրինակ արգելքներից կամ տաբուներից մի քանիսը.

Իտալիան  աշխարհի ամենառոմանտիկ երկրներից  մեկն է, բայց զգույշ եղեք այստեղ հայտնվելու դեպքում Ձեր սիրելիին համբուրելիս: Իտալական Էբոլի քաղաքում արգելված է համբուրվել մեքենա վարելու ընթացքում: Օրենքը խախտելու համար Դուք կարող եք տուգանվել մի քանի հարյուր դոլարի չափով:

Եթե որոշել եք անցկացնել ձեր հանգիստը Սինգապուրում , ապա համոզվեք, որ ձեզ հետ մաստակ չեք վերցրել:2004 թվականին այս երկրում խստիվ արգելվեց մաստակի ներմուծումը:Համաձայն այս օրենքի՝ չի թույլատրվում վաճառել կամ գնել մաստակ Սինգապուրում: Իսկ մաստակը դրսում գցելու համար ստիպված կլինեք վճարել 500 դոլլար տուգանք:

Վիկտորիայում ՝ Ավստրալիայի ամենախիտ բնակեցված երկրորդ քաղաքում, չի թույլատրվում փոխել լամպը, եթե Դուք չունեք էլեկտրատեխնիկի որակավորում:Այս օրենքին չենթարկվողները պետք է վճարեն տուգանք՝ մինչև տասը ավստրալական դոլլարի չափով:

Հավայան կղզիները  ամառային հանգիստն անցկացնելու հիանալի վայր է, բայց եթե դուք սիրում եք երգել երեկոյան, ապա ավելի լավ է՝ ընտրեք ուրիշ տեղ հանգստի համար:
Հավայան կղզիների մայրաքաղաքում՝ Հոնոլուլուում, արգելվում է բարձրաձայն երգել մայրամուտից հետո:

Տարօրինակ արգելքով է առանձնանում Լեհաստանի  քաղաքներից մեկը: Այստեղ Վիննի Թուխի մուտքն արգելված է երեխաների համար նախատեսված խաղավայրերում:Տեղական հեղինակությունների կարծիքով՝ Վիննին կիսամերկ է և ունի կասկածելի գրավչություն, ինչը միանգամայն անհամապատասխան է երեխաներին ու նրանց մանկական անմեղությանը:

Հետևել այս արգելքներին, թե ոչ`մեզնից յուրաքանչյուրի գիտակցական  որոշումն է: Ի վերջո բոլորս էլ գիտենք` արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում:

 

 

 

Պրպտեց ` Համլետ Սիմոնյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *