5 ամենատարածված սնահավատություններն ու դրանց առաջացման աղբյուրները

Մեր օրերում շատերս ենք հետևում որոշակի սնահավատությունների` առանց հասկանալու դրանց առաջացման հիմքերը: Patum.am-ը առաջարկում է ծանոթանալ 5 ամենատարածված սնահավատությունների առաջացման աղբյուրներին`

1.Չի կարելի ոչինչ անել ուրբաթ 13-ին:

 

 

 

 

 

 

Համոզմունքն, որ այս օրը տեղի են ունենում բավականին շատ դժբախտություններ գալիս է դեռևս այն մոտեցումից, թե իբր Աբելի ու Կայենի հայտնի եղբայրասպանությունը տեղի է ունեցել հենց ուրբաթ 13-ին: Այս մոտեցմանը լրացնելու են գալիս այլ մոտեցումներ ևս, սակայն հետաքրքրական է, որ ժամանակի ընթացքում օրվա մասին առասպելական պատկերացումներն ավելի են ամրապնդվել: Նրանց ավելացել է հորինված դժբախտ պատմությունների մի ամբողջ շարք` տարատեսակ մարդկանց կողմից պատմված,  և իբր ապացուցել ուրբաթ 13-ի կործանարար ազդեցությունը:

2.Եթե Սև կատուն ձեր դիմացով անցնում է փողոցը` դժբախտություն է լինելու:

Այս սնահավատության առաջացման պատմությունը թաքնված է դարերի խորքում: Երբ մթության մեջ ոչ մի կերպ չերևացող սև կատուն կտրում-անցնում էր ձիավորի ճանապարհը` ձին անակնկալի գալով խրտնում էր ու ձիավորը ընկնում էր ձիուց: Ահա այս տհաճ միջադեպերն էլ հետագայում դարձրեցին սև կատվին իսկական դժբախտության խորհրդանիշ` ճանապարհին ավելի ուշադիր լինելու համար:

3.Չի կարելի ժամացույց նվիրել որևէ մեկին:

Թվում է, թե մեր ժամանակներում, երբ ժամացույցը շատերի համար ցանկալի ու հաճելի նվեր է դարձել` միևնույն է ոմանք խուսափում են այն նվիրելուց` համարելով, որ այդ նվերը կարող է առաջիկայում ճակատագրական լինել: Այս թյուր ըմբռնումը գալիս է Չինաստանից, որտեղ ժամացույց նվիրելը թաղման հրավիրելու խորհրդանիշ է ու արմատացել նաև մեր ենթագիտակցական պատկերացումներում:

4.Չի կարելի նշել քառասուն ամյակը:

Birthday-anniversary Nr. 40

Ամենատարածված այս սնահավատությունը ևս առաջ է եկել Աստվածաշնչից: 40 օր Մովսեսը հրեաներին տարավ անապատով, Մեծ ջրհեղեղը ևս տևեց 40 օր և, ի վերջո,  Հիսուսը Մկրտությունից հետո 40 օր մնաց անապատում: Մեր նախնիները, այսպիսով, բավականին զգուշությամբ էին մոտենում 40 թվին ու սերունդներին փոխանցում թվի մասին իրենց վախերն ու մտորումները: Մինչև օրս ծննդյան ու մահվան շատ ծեսեր կապվում են  հենց 40 օրվա հետ: Օրինակ` նորածին երեխային 40 օր ցույց չեն տալիս ուրիշներին` վախենալով, որ դա կվնասի փոքրիկին: Մեկ այլ պարագայում մահացածի մահվանից 40 օր հետո կարևորագույն ծիսակարգ է հարազատներով հավաքվելը` այն հավատով, որ նրա հոգին միայն 40 օր հետո է վերջնականապես լքում երկիրը:

5.Եթե աղ է թափվել` կռիվ է լինելու:

Ժամանակին, երբ աղը բավականին թանկ հաճույք էր,  նրա անփութորեն օգտագործումը կարող էր ընտանիքում շատ լուրջ վեճերի առիթ հանդիսանալ: Արդյունքում թափված աղի համար տարաձայնություններ էին առաջանում ոչ միայն ընտանիքում, այլ նաև, ասենք, ընկերական շրջապատում:  Հենց այս հանգամանքով է բացատրվում << եթե աղ է թափվել`կռիվ է լինելու >> սնահավատությունը ու մինչև հիմա թափված աղի վրա արագորեն խաչ անելու մոտեցումը` իբրև կռիվը կանխելու տարօրինակ ծիսակարգ:

Վերընշված մի քանի օրինակով պարզ է դառնում, որ յուրաքանչյուր սնահավատություն ունի իր առաջացման փոքր ու շատ հաճախ չհիմնավորված պատմությունը և յուրաքաչյուրս է որոշում հետևել դրան, թե ոչ:  Patum.am-ը խորհուրդ է տալիս խուսափել սնահավատություններից ու ապրել հիմնավորված:

 

 

 

Մտահոգվեց` Անիկ Մարգարյանը 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *