Մարտի 28-ը մոլախոտի արժևորման օրն է

Երևի բոլորս էլ մանկության տարիներին սիրել ենք փչել խատուտիկի թերթերն ու հիացմունքով նայել, թե դրանք ինչպես են տարածվում օդում…

Արի ու տես, որ մարտի 28-ը մոլախոտերի արժևորման օրն է:

Այս օրը հորինվել է մարդկանց հիշեցնելու համար, որ մոլախոտն ընդամենը բույս է, որն աճում է այնտեղ, որտեղ չպետք է աճի:
Սակայն արմատախիլ անելով մոլախոտերին՝ մեզնից քչերն են մտածում, որ դրանցից շատերը օգտակար են առողջությանը, գիտությանը և խոհանոցային օգտագործմանը:
Շատ մոլախոտեր անգամ օգտակար են մեր էկոհամակարգի համար:

Ինչպե՞ս նշել այս անսովոր տոնը 

Նշելու համար այնքան էլ շատ բան պետք չէ. միայն ցուցաբերել հանդուրժողականություն և գոնե այսօր չհեռացնել մոլախոտերը մեր պարտեզներից:

Գիտե՞ք արդյոք

ՀՀ-ում` մասնավորապես Արարատյան դաշտավայրում,  կա շուրջ 850 տեսակի մոլախոտ:

Մոլախոտ հասկացությունը հարաբերական է: Յուրաքանչյուր կուլտուրայի համար մոլախոտային ազդեցություն կարող է ունենալ ամենաանմեղ թվացող բույսն անգամ:  Օրինակ` ցորենի դաշտում կարող է մոլախոտ դառնալ անգամ արևածաղիկը:

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *