Աշխատել և ապրել. որքա՞ն է հարկավոր աշխատել կյանքից հետ չմնալու համար

Մարդու անօտարելի իրավունքներից մեկը աշխատանքի իրավունքն է: Այնուամենայնիվ, աշխատանք ձեռքբերելուց հետո կարևոր է սահմանել դրա տևողությունը, քանի որ հանգիստը նույնպես մարդու անօտարելի իրավունքներից մեկն է:

Մի շարք երկրներում ընդունված  է արդեն ստանդարտ դարձած 40-ժամյա աշխատանքային շաբաթը: Բայց ե՞րբ է այս ժամաքանակը որոշվել:

Արդյունաբերական հեղափոխությունից հետո էլ դեռ գոյություն չունեին օրենքներ, որոնք կպաշտպանեին մարդկանց աշխատանքային իրավունքները, իսկ գործարանների սեփականատերերը ցանկանում էին ավելի մեծ շահույթ ստանալ: Նոր սարքավորումները թանկ արժեին և այդ ամենի ծախսերը ծածկելու նպատակով նրանք ստիպում էին իրենց բանվորներին աշխատել շաբաթը 6 օր 12-ից 16 ժամ:

 

1922 թ. Հենրի Ֆորդը կրճատեց աշխատանքային շաբաթը մինչև 40 ժամ, որպեսի աշխատողները ավելի շատ ազատ ժամանակ ունենան, ինքստինքյան, ավելի շատ գումար ծախսեն: Ֆորդի այս որոշումը ոչ այնքան աշխատողների իրավունքների պաշտպանությանն էր միտված, որքան պահանջարկը մեծացնելու: 1926 թ. World’s Work ամսագրին տրված իր հարցազրույցում նշել էր. «Հանգիստը աճող սպառողական շուկայի անբաժան մասն է, քանի որ աշխատող մարդիկ պետք է բավարար ժամանակ ունենան սպառողական ապրանքները, այդ թվում նաև մեքենաները օգտագործելու համար»:

Հարկ է նշել, որ նույնիսկ 40 ժամյա աշխատանքային շաբաթը իրականությանը այնքան էլ չի համապատասխանում, քանի որ ԱՄՆ-ի տղամարդկանց 85.8 % և կանանց 66.5% ավելի երկար են աշխատում: Դա պայմանավորված է նաև նոր տեխնոլոգիաների տարածմամբ (հաճախ մարդիկ աշխատանքը շարունակում են նաև տանը) և տնտեսական դժվարություններով, որի պատճառով գործատուները այդպիսի արտոնություններ չեն կարողանում տրամադրել իրենց աշխատողներին:

Մի շարք զարգացած եվրոպական երկրներում աշխատաժամերը բավականին քիչ են: Ֆրանսիայում 35 ժամ , Նիդերլանդներում՝ 27: 2000-ականներին հոլանդական կառավարությունը առաջինն էր աշխարհում, որը հաստատեց 30 ժամից քիչ աշխատանքային շաբաթ: Բայց այս միտումը ոչ բոլոր երկրներում է: Հունաստանում աշխատում են միջինը 43,7 ժամ, Իսրայելում՝ 44, Մեքսիկայում՝ 48:

40-ժամյա աշխատանքային շաբաթին ի՞նչ այլընտրանքներ են առաջ քաշվել 

Շաբաթը 4 ժամ

The 4-Hour Workweek բեսթսելերի հեղինակ Թիմոթի Ֆերիսը հանդես է գալիս 4 -ժամյա աշխատանքային շաբաթի գաղափարով: Հեղինակը ժամանակին իր հերթին աշխատել է ամեն օր 14 ժամ և հասկացել, որ դրանից վատթարանում է իր ապրելակերպը: Եվ Ֆերիսը իր գրքում մշակել է մի շարք եղանակներ, որի միջոցով հնարավոր է աշխատել արդյունավետ և միաժամանակ ակտիվ կյանք վարել: Հեղինակի գլխավոր սկզբունքը այն է, որ 80 % աշխատանքի արդյունավետ իրականացման համար պարզապես անհրաժեշտ է տրամադրել պլանավորված ժամանակի 20%-ը:

21-ժամյա աշխատանքային շաբաթ

21-ժամյա աշխատանքային շաբաթի կողմնակիցները գտնում են, որ այս դեպքում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ. գործազրկություն, անհավասարություն, ածխածնային արտանետումների բարձր մակարդակի նվազեցում և գերսպառումը: Այս տարբերակը առաջ է քաշում  New Economics Foundation-ը, որը հանդես է գալիս տնտեսության այնպիսի վերակառուցմամբ, որը կբարելավի մարդկանց կյանքը և կպահպանի բնությունը:

30-ժամյա աշխատանքային շաբաթ

1930թ. ՝ Մեծ դեպրեսիայ ժամանակ, եգիպտացորենի մագնատ Ջոն Հարվի Կելոգը փորձարկում իրականացրեց. Միչիգանի իր գործարաններից մեկում նա փոխարինեց 8 ժամյա աշխատանքային օրը 6 ժամով: Արդյունքում, ընկերությունը ստիպված էր 100-ավոր նոր գործակալներ վարձել,ապրանքի ինքնարժեքը նվազեց, աշխատակիցները ավելի արդյունավետ էին աշխատում և ավելի շատ ազատ ժամանակ էին ունենում:

33-ժամյա աշխատանքային շաբաթ

2014թ. աշխարհի ամենահարուստ մարդկանցից Կառլոս Սլիմը առաջարկեց ամբողջ աշխարհում անցում կատարել 3 օրյա աշխատանքային շաբաթի, բայց այս դեպքում աշխատողները պետք է աշխատեն 11 ժամ, իսկ թոշակի անցնեն` 70-ից 75 տարեկանում:

«Անհրաժեշտ է մարդկանց թույլ տալ լիարժեք աշխատել մինչև 70-75 տարեկանը, իսկ նրանք, ովքեր դեռ ուժ կունենան, ցանկության դեպքում կարող են ավելի երկար աշխատել: 3-օրյա աշխատանքային շաբաթը թույլ կտա ավելի շատ հանգստանալ և բարելավել կյանքը»:

Շաբաթը 6 օր

2 օրը շատ երկար ժամանակ է հանգստանալու համար: Այսպես է կարծում Business Insider-ի խմբագիր Ջո Վայզենտալը, ով նկատել էր, որ կիրակի օրերին մարդիկ ավելի ակտիվորեն են օգտվում սոցցանցերից և ավելի շատ են կարդում օնլայն զլմ: Վայզենտալը ինքը նույնպես աշխատում է կիրակի օրերին: Բայց մի շարք հետազոտութոյուններ ցույց են տվել, որ 6-օրյա աշխատանքային շաբաթը կարող է վատ անդրադառնալ մարդու առողջության վրա. մեծանում է դեպրեսիայի, սրտի կաթվածի և մի շարք այլ հիվանդությունների առաջացման վտանգը: Միաժամանակ շատ աշխատելով մարդ կարող է ոչ բավարար ազատ ժամանակ չունենալու պատճառով հրաժարվել մի շարք լավ սովորություններից: Նույնիսկ որոշ հետազոտություններ փաստում են, որ շատ աշխատելը ազդում է մարդու էրուդիցիայի վրա:

Շաբաթը 7 օր

Չնայած չկա մի երկիր, որտեղ օրենքով սահմանված է 7-օրյա աշխատանքային շաբաթ, բայց որոշ մարդիկ իրականում աշխատում են ամեն օր: Մեծ մասամբ  այն մարդիկ են, ովքեր զբաղվում են ստեղծագործական աշխատանքով կամ սեփական բիզնեսը ունեն: Բայց նաև ոչ բոլորն են ամեն օր 8 ժամ աշխատում: Buffer -ի գլխավոև տնօրեն Ջոյել Գասկոն փորձեց աշխատել ամեն օր ավելի քիչ ժամանակով՝ երկու ժամ դադար անելով: Նա հետո իր էքսպերիմենտը ներկայացրեց իր հոդվածում: Իր խոսքով նա չկարողացավ հարմարվել առանց հանգստյան օրերի աշխատանքային շաբաթին, բայց հասկացավ, որ ընդամենը մեկ օրը բավարար է ուժերը վերականգնելու համար: Այժմն նա աշխատում է շաբաթական 6 օր:

 

Նյութի վրա աշխատեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *