<<Ե՞Ս>> թե՞ <<ՄԵՆՔ>>

Երբևէ մտածել ե՞ք, թե մեր բանավոր և գրավոր խոսքի մեջ ավելի հաճախ ո՞ր դերանունն ենք օգտագործում <<Ե՞Ս>> թե՞ <<ՄԵՆՔ>>։ Արի ու տես, որ առաջին հայացքից շատ հեշտ թվացող հարցը իսկական հոգեբանական վերլուծությունների թեմա է։

Եվ այսպես՝ Գերմանացի հետազոտող Յոհաննես Ցիմերմանը՝ Կասել համալսարանից, պարզել է, որ մարդիկ՝ ովքեր առավել հաճախ են օգտագործում առաջին դեմքի եզակի դերանուները (ես, իմ, ինձ), ճնշված են և ունեն միջանձնային խնդիրներ ավելի շատ, քան նրանք՝ ովքեր առավել նախընտրում են օգտագործել <<մենք>> կամ <<մեզ>> դերանունները։

Ուսումնասիրության ժամանակ, 103 կին և 15 տղամարդ մոտավորապես 90 րոպե տևողությամբ հոգեվերլուծական հարցազրույց են ունեցել, իրենց հարաբերությունների, անցյալի և ինքնորոշման ընկալման վերաբերյալ։

Գերմանացի հետազոտողը նշում է, որ եզակի <<ես, իմ, ինձ>> և հոգնակի <<մենք, մեզ>> դերանունները օգտագործվել է բոլոր հարցազրույցներում։ Մասնակիցները, ովքեր ավելի հաճախ էին օգտագործում առաջին դեմքի եզակի դերանունները, միջավայրում ցուցադրում էին մի շարք խնդրահարույց վարքագծեր՝ ուշադրության պակաս, դեպրեսիա, ժամանակը միայնակ կազմակերպելու անկարողություն, ինքնահաստատման անհրաժեշտություն։

Ի հակադրումն վերոնշյալի, հաճախ <<մենք և մեզ>> դերանունները օգտագործող մարդիկ, ունեն այն, ինչ հետազոտողներըը անվանում են <<սառը>> միջանձնային ոճ։ Սակայն այս դեպքում սառնությունը դրական իմաստ ունի։ Այս ոճի մարդիկ ունեն բավականաչափ ինքնուրույնություն շրջապատի հետ հարաբերություններում և մի բան էլ կարողանում են օգնության ձեռք մեկնել կարիքավորներին։

 

Գիտապատեց` Մարիամ Մարգարյանը 

You may also like...

1 Response

  1. Արթուր says:

    Շատ հետաքրքիր նյութ էր <> համար 😉

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *